Aller au contenu principal

Բանյոյի գերեզմանատուն


Բանյոյի գերեզմանատուն


Բանյոյի գերեզմանատուն (ֆր.՝ Cimetière parisien de Bagneux), գերեզմանոց, գտնվում է Փարիզից հարավ՝ Բանյո քաղաքի Օ-դը-Սեն դեպարտամենտի Մարքս Դորմուա պողոտայում։ Փարիզի երեք գերեզմանատներից մեկը (Պանտենի և Տյեի հետ միասին), որը գտնվում է քաղաքային տարածքից դուրս, մակերեսով դրանցից ամենափոքրը։ Բանյոյի գերեզմանատունը բաց է նոր գերեզմանների համար։ Ներկայումս այնտեղ ավելի քան 83 հազար գերեզման կա, ընդ որում՝ թաղված մարդկանց թիվը ամսական միջինը 300-ով ավելանում է։

Պատմություն

Գերեզմանատունը բացվել է 1886 թվականի նոյեմբերի 15-ին Պանտենի գերեզմանատան հետ միաժամանակ։ Սկզբում այստեղ թաղվել Է Օսկար Ուայլդը, մինչև նրա աճյունը տեղափոխվել է Պեր Լաշեզ գերեզմանատուն։ Ի սկզբանե այստեղ թաղվել է նաև Ամեդեո Մոդիլիանիի սիրուհի, նրա միակ երեխայի մայր, մոդել և դերասանուհի Ժաննա Էբյութերնը (1898-1920)։ Քանի որ Ժաննա Էբյութերնն ինքնասպանություն է գործել, նրա ընտանիքը չի կարողացել անմիջապես թույլտվություն ստանալ նրա մարմինը Պեր-Լաշեզ գերեզմանատանը թաղելու համար, և նման թույլտվություն է ստացել միայն 1930 թվականին՝ աճյունը տեղափոխելով նշված գերեզմանատուն, որտեղ ներկա պահին հանգչում է Մոդիլիանիի կողքին։

Այժմ գերեզմանոցում ամփոփված այլ հայտնիների թվում են ինքնուս նկարիչ Անրի Ռուսոն, բանաստեղծ և գրող Ֆրանսիս Կարկոն, դրամատուրգ Ալֆրեդ Ժարրին, դերասան Մարսել Դալիոն, կինոռեժիսորներ Ժան Վիգոն և Կլոդ Բերրին, ՖԻՖԱ-ի բազմամյա նախագահ Ժյուլ Ռիմեն, ինչպես նաև մի շարք ռուս գաղթականներ, այդ թվում նկարիչներ Պյոտր Նիլուսը և Յուրի Աննենկովը, կոմպոզիտոր Իվան Վիշնեգրադսկին։

Գերեզմանոցի երկու հատված առանձնացվել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին Ֆրանսիայում զոհված բրիտանացի զինվորների թաղման համար։

Հուշարձաններ և տեսարժան վայրեր

  • Գլխավոր մուտքի մոտ (45, Բանյոյի Մարքս-Դորմոյա պողոտա) գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի համար զոհված հրեա զինվորների հուշարձանը, որտեղ անցկացվում են հիշատակի ամենամյա արարողություններ։
  • Վարշավայի գետտոյի հուշարձանները
  • Համակենտրոնացման ճամբարների հուշարձանները
  • Դե Մոնրուժ ավենյուում կանգնեցվել է պատ՝ նվիրված Հոլոքոստի զոհերին, որոնք գերեզման չունեն։
  • Հիմնական ծառուղու վերջում կանգնած է հրաշալի մայրի (դասակարգված ծառ)։

Պատկերասրահ

Բանյոյի գերեզմանատուն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Кладбище Баньё на ресурсе Find a Grave

Text submitted to CC-BY-SA license. Source: Բանյոյի գերեզմանատուն by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité