Aller au contenu principal

Ֆրանկմասոնության թանգարան


Ֆրանկմասոնության թանգարան


ֆրանկմասոնության թանգարան (ֆր.՝ Musée de la Franc-Maçonnerie), հայտնի է նաև որպես Եվրոպական մասոնության և Ֆրանսիայի Մեծ Արևելքի թանգարան։

Գտնվում է Փարիզի (Ֆրանսիա) 9-րդ զանգվածում՝ Քադետի 16 հասցեում։ Բաց է ամեն օր, բացառությամբ կիրակի և երկուշաբթի օրերի, այցելության վարձավճարը 6 եվրո է։ Մետրոյի ամենամոտ կայարանը Քադետն է։

Պատմություն

Թանգարանը հիմնադրվել է 1889 թվականին Ֆրանսիայի Մեծ Արևելքում՝ Քադետ հյուրանոցում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի ժամանակ, բոլոր ցուցանմուշները տեղափոխվել են Գերմանիա։ Թանգարանը վերաբացվել է միայն 1973 թվականին, իսկ 2000 թվականին նրան պաշտոնապես տրվել է Ֆրանսիայի թանգարանի կարգավիճակ։ Նույն՝ 2000 թվականին թանգարանին են վերադարձվել պատմական բազմաթիվ փաստաթղթեր, որոնք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի պարտությունից հետո գտնվում էին Մոսկվայի ՊԱԿ-ի արխիվներում:

Այսօր Ֆրանսիայի մասոնության պատմության թանգարանում կարելի է ծանոթանալ նրա խորհրդանիշներին, աստիճաններին, փաստաթղթերին, դեկորացիային և մասոնների հանդերձանքին։ Մշտական ցուցադրության սրահներում (800 մ²) ներկայացված է մոտ 10 000 նմուշ, մոտ 23 000 հատոր արխիվում է (400 մ²), և ևս 400 մ²-ը ներկայացված է ժամանակավոր ցուցադրության։ Հավաքածուի կարևոր ցուցանմուշներից են Վոլտերի մասոնական գոգնոցը (1778), Լա Ֆայետի մասոնական սուրը, Ջեյմս Անդերսոնի կազմած «Ազատ որմնադիրների» մասոնական սահմանադրությունը (1723), Ուիլյամ Հոգարտի երգիծական փորագրությունները (1697—1764),մասոնական ճենապակե արձանիկները (1740) և այլն։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Musée de la franc-maçonnerie
  • Site officiel du Grand Orient de France


Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆրանկմասոնության թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé