Aller au contenu principal

Փարիզի դրամատան թանգարան


Փարիզի դրամատան թանգարան


Փարիզի դրամատան թանգարան (ֆր.՝ Musée de la Monnaie de Paris), դրամագիտական թանգարան, որը գտնվում է Փարիզի չորրորդ շրջանում։ Թանգարանային հավաքածուն բաղկացած է ֆրանսիական պատմության ամբողջ դարաշրջանի (անտիկ դարաշրջանից մինչև մեր օրեր) դրամներից ու մեդալներից։

Պատմություն

1827 թվականին Ֆրանսիայի արքա Շառլ X-ը հրաման արձակեց Դրամների թանգարանի ստեղծման մասին։ Վեց տարի հետո՝ 1833 թվականի նոյեմբերի 8-ին, Լուի Ֆիլիպ արքան պաշտոնապես բացեց թանգարանը արհեստանոցներին կից, որոնք զբաղվում էին մետաղադրոշմումով և դրամների ու ժետոնների փորագրումով։

1984 թվականին թանգարանին կից ստեղծվեց հատուկ բաժին, որը զբաղվում էր արհեստավարժ դրամագետներին սպասարկելով։

1988 թվականին դրամների թանգարանը ստացավ իր այսօրվա «Փարիզի դրամատան թանգարան» անվանումը։

1991 թվականին թանգարանը բաժանվել էր երեք դեպարտամենտի։

  • անտիկ դեպարտամենտ
  • միջնադարի դեպարտամենտ
  • նոր և նորագույն պատմության դեպարտամենտ

2011 թվականից մինչև 2017 թվականը թանգարանը փակ է եղել ռեստավրացիոն-վերականգնողական աշխատանքներ կատարելու համար։

Հավաքածու

Թանգարանի հավաքածուում կան տարբեր դարաշրջանների և ժողովուրդների 30 000-ից ավելի մետաղադրամներ, նաև 75 000 մեդալներ, ժետոններ և տարբերանշաններ։ Ի լրումն դրամագիտական հավաքածուի՝ թանգարանում ցուցադրված են նկարներ, փորագրանկարներ, քանդակներ և մետաղադրամի փորագրման սարքավորումներ։ Թանգարանի արխիվն ունի 13 020 գիրք, 98 400 գիտական հոդվածներ, 1454 ձեռագիր, 18 227 և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ֆրանսիայի ֆինանսների պատմությանը։

Այցելուների համար աշխատում է հուշանվերների խանութ, և բաց են երկու արհեստանոց, որտեղ ցանկացածը կարող է տեսնել մեդալների և դրամների ստեղծման ընթացքը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թանգարանի պաշտոնական կայք
  • Փարիզի դրամատան թանգարան
  • Musée de la Monnaie
  • Ֆրասիական դրամատան (դրամական) թանգարան (Paris Money Museum)


Text submitted to CC-BY-SA license. Source: Փարիզի դրամատան թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité