Aller au contenu principal

Սարսել


Սարսել


Սարսել (ֆր.՝ Sarcelles), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Գտնվում է Փարիզից 17 կիլոմետր դեպի հյուսիս, դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Սերժիից 24 կիլոմետր դեպի արևելք։ Բնակչության թվաքանակը 2006 թվականի տվյալներով եղել է 58.654: 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է 57 533:

Հրեական մեծ համայնք ունենալու պատճառով Սարսելն անվանում են «փոքր Իսրայել»։

Տնտեսություն

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 37.732 մարդկանցից (15-64 տարեկան) 26.343-ը տնտեսապես ակտիվ էին (ակտիվության ցուցանիշը կազմել է 69,8 տոկոս՝ 1999 թվականի 67,7%-ի դիմաց)։ Տնտեսապես ոչ ակտիվ 11.389 անձանցից 5.104-ը սովորողներ էին, 1.761-ը՝ թոշակառուներ, 4.524-ը չէին աշխատում այլ պատճառներով։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 18.672 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 12.089 եվրո։

Քույր քաղաքներ

Սարսելը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ.

  • Նեթանյա, Իսրայել, 1988 թվականից
  • Հաթերսհայմ, Գերմանիա, 1987 թվականից
  • Մարտակերտ, Արցախ, 2015 թվականից

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները (INSEE):

Քաղաքի բնակչության 25 %-ը կազմում են հրեաները։

Կլիմա

Սարսելին բնորոշ է մեղմ կլիման, որի վրա նկատելի է մոտ գտնվող օվկիանոսի ազդեցությունը։ Արևային ժամերի միջին տարեկան քանակը մոտավորապես 1720 է։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
  • Mérimée database - Cultural heritage (Ֆրանսերեն)
  • Land use (IAURIF)(չաշխատող հղում) (անգլերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Սարսել by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité

Non trouvé