Aller au contenu principal

Գուսենվիլ


Գուսենվիլ


Գուսենվիլ (ֆր.՝ Goussainville), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 30 կիլոմետր դեպի արևելք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 30.388: 2013 թվականի հունվարի 1-ից համայնքը անդամագրվել է Ռուասի Պորտ դը Ֆրանս ագլոմերացիային (communauté d'agglomération Roissy Porte de France):

1973 թվականին Գուսենվիլում է տեղի ունեցել Փարիզի ավիաշոուին մասնակցող Տու-144 գերձայնային ինքնաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվել են օդանավի անձնակազմի բոլոր՝ վեց անդամները և ութ բնակիչ։ Դրանից մեկ տարի անց մերձակայքում բացվել է Շառլ դը Գոլի անվան օդանավակայանը, և օդ բարձրացող ու վայրէջք կատարող ինքնաթիռների գրեթե անընդմեջ աղմուկը դարձել է մշտական հիշեցում մահացու աղետի մասին։

Անվանումը

Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 832 թվականին, Gunsane Villa ձևով, այնուհետև՝ 862-ին՝ Gunsanevilla, 1137-ին՝ Gunseivilla, 1173-ին՝ Gunzavilla, XIII դարասկզբին՝ Gonsenvilla, 1221-ին՝ Gosseynvilla, 1247-ին՝ Guossenvilla:

Ըստ ամենայնի՝ այդ անվանումը նշանակել է Գունզայի ագարակ (la ferme de Gunza):

Տնտեսություն

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 20.504 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 14.538-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 70,9 տոկոս՝ 1999 թվականի 69,1%-ի դիմաց)։ Տնտեսապես ոչ ակտիվ 5.966 անձանցից 2.411-ը սովորողներ էին, 1.123-ը՝ թոշակառուներ, 2.432-ը չէին աշխատում այլ պատճառներով։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 9.365 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 14.581 եվրո։

Կրթություն

2016 թվականին քաղաքի հանրային 13 նախակրթարաններն ունեին 1.718, հանրային 13 տարրական դպրոցները՝ 2.782 սան։ Միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների 19 կամպուսներում ընդհանուր առմամբ կար շուրջ 4.500 ուսանող։

Ավագ դպրոցներ.

  • Ժորժ Շարպակի անվան քոլեջ (Collège Georges Charpak)
  • Մոնտենի անվան քոլեջ (Collège Montaigne)
  • Ռոմեն Ռոլանի անվան լիցեյ

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները і INSEE):

Պատկերասրահ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Official website (Ֆրանսերեն)
  • Mérimée database - Cultural heritage (Ֆրանսերեն)
  • Land use (IAURIF) (անգլերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Գուսենվիլ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité