Aller au contenu principal

Վիկտորիա հուշահամալիր (Լոնդոն)


Վիկտորիա հուշահամալիր (Լոնդոն)


Վիկտորիա հուշահամալիր, (անգլ.՝ Victoria Memorial), քանդակ, որը գտնվում է Լոնդոնի Թագավորական զբոսայգու կենտրոնում՝ Բուքինգհեմյան պալատի դիմաց, և նվիրված է Վիկտորիա թագուհուն։

Պատմություն

Թագավոր Էդուարդ VII-ն առաջարկել է, որ ստեղծվի խորհրդարանական համատեղ հանձնաժողով, որը կկատարի իր մահից հետո Վիկտորիա թագուհու հուշահամալիրի պլանները։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1901 թվականի փետրվարի 19-ին, Արտաքին գերատեսչությունում՝ Ուայթհոլում։ Կոմիտեի առաջին քարտուղարն էր Արթուր Բիգջ Բարոն Ստամֆորդհեմ 1-ինը։ Սկզբում այդ հանդիպումները կանգնած են եղել փակ դռների հետևում։ Լոնդոնի քաղաքապետ լորդ (սըր) Ջոզեֆ Դիմսդեյլը հրապարակավ հայտարարել է, որ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ հուշահամալիրը պետք է լինի «մոնումենտալ»։

Հուշահամալիրի համար ֆինանսավորումը հավաքվել է ինչպես Բրիտանական կայսրության, այնպես էլ հասարակության կողմից։ Նվիրաբերությանը մասնակցել է Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը, Նոր Զելանդիայի կառավարությունը։ Աֆրիկայի արևմտյան ափերից մի շարք ցեղեր ապրանքներ են ուղարկել վաճառելու համար, իսկ հասույթը հատկացվել էր հիմնադրամին։ Ալֆրեդ Լուիս Ջոնսը կազմակերպել էր, որ այդ ապրանքները Աֆրիկայից Լիվերպուլ տեղափոխման գործընթացն իր նավերով անվճար։ Պետական և ազգային նվիրատվություններից ավելի շատ գումար էր հավաքվել, քան անհրաժեշտ էր Վիկտորիա հուշահամալիրի կառուցման համար։

Նախագծվել և իրականացվել է քանդակագործ (սըր) Թոմաս Բրոքի կողմից։

1911 թվականին հուշահամալիրը օծվել է, այդ ժամանակ նախագահում էր Վիկտորիայի ավագ թոռը Գեորգ V-ը, ներկա էր նաև նրա Վիլհելմ II զարմիկը։ Նախագծվել և իրականացվել է քանդակագործ (սըր) Թոմաս Բրոքի կողմից։ Հուշարձանն ինքնին ավարտվել է 1914 թվականին բրոնզե արձանի տեղադրմամբ։ Նախագծված է եղել 1901 թվականին, բացվել է 1911 թվականի մայիսի 16-ին, չնայած այն չի ավարտվել մինչև 1924 թվականը։

Պատվանդանը, որը սպիտակ մարմարից է և կշռում է 2300 տոննա նախագծել և կառուցել է ճարտարապետ Էսթն Ուեբը։

Նկարագրություն

Վիկտորիայի արձանի դեմքն ուղղված է դեպի հյուսիս-արևելք՝ Մալ փողոց։ Պատվանդանի մյուս երեք կողմերում տեղադրված են Արդարադատության Հրեշտակի (հյուսիս-արևմուտք՝ դեպի Գրին Պարկ), Գթասրտության հրեշտակի (դեպի հարավ-արևելք) և Ողորմության հրեշտակի մարմարե արձանները, որոնք նստած են Բուքինգհեմյան պալատի դիմաց։ Հուշահամալիրի գագաթին Ոսկեզօծ թևավոր Հաղթանակն է։

Ամբողջ հուշահամալիրն ունի ծովային թեմատիկա։ Այնտեղ Միացյալ Թագավորության ծովային ուժերին մատնանշող էակներ են՝ ջրահարսեր, ջրահարսեր և հիպոգրիվներ։ Ալբերտ թագավորական սրահի դիմաց կա նմանօրինակ Արքայազն Ալբերտի հուշահամալիր։

Մոտ 25 մետր բարձրությամբ Վիկտորիա հուշահամալիրը շարունակում է մնալ Անգլիայի թագուհիների ամենաբարձր հուշարձանը։

Պատկերասրահ

Տես նաև

  • Վիկտորյա Մեմորիալ թանգարան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Panorama available here 6th pano down in menu (Buckingham Palace).

Text submitted to CC-BY-SA license. Source: Վիկտորիա հուշահամալիր (Լոնդոն) by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité