Aller au contenu principal

Թրամփ Թաուեր


Թրամփ Թաուեր


Թրամփ Թաուեր (Թրամփի աշտարակ, անգլ.՝ Trump Tower), 58 հարկանի երկնաքեր Նյու Յորքում (բարձրությունը՝ 202 մետր)։ Գտնվում է Հինգերորդ պողոտայում՝ 56-րդ փողոցի խաչմերուկում։ Օգտագործվում է խառը ձևաչափով (գրասենյակներ, հյուրանոց, շքասենյակներ)։ Երկնաքերը նախագծել են Դոնալդ Թրամփը և «Equitable Life Assurance Company» ընկերությունը։ Կառույցի շինարարությունն ավարտվել է 1983 թվականի նոյեմբերի 30-ին։

2006 թվականին «Ֆորբս» ամսագիրը Թրամփ Թաուերը գնահատել է 318 միլիոն ԱՄՆ դոլար։

2015 թվականի հունիսի 16-ին իր աշտարակում Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական մրցավազքի մեջ մտնելու մասին։ 2016 թվականի նոյեմբերի 9-ին Թրամփն աշտարակում հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։

2017 թվականի հունվարի 11-ին Թրամփն իր առաջին մամուլի ասուլիսն է տվել որպես ԱՄՆ-ի ընտրված նախագահ։

Պատմություն

Դեր Սքութի նախագծած Թրամփի աշտարակը կառուցվել է այն հատվածում, որտեղ նախկինում գտնվել է 1929 թվականին ճարտարապետական վերակառուցման անցած «Bonwit Teller» խանութը։ Շենքը Թրամփը ձեռք է բերել 1979 թվականին՝ քաղաքում նրա տեղում առաջին «գերշքեղ երկնաքերի» կառուցման նպատակով։ «Trump Organization»-ն ապամոնտաժել է Հինգերորդ պողոտայի և 56-րդ փողոցի վրա գտնվող խանութը և դրա տեղում կանգնեցվել է Թրամփի աշտարակը։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «HRH Construction» ընկերությունը։ Շինարարությունը ղեկավարել է Բարբարա Ռեսը, որը նույնպես աշխատել է Թրամփի որոշ այլ նախագծերի վրա, իսկ հետո խորհրդակցել է Թրամփին մինչև 1996 թվականը։ Այդ ժամանակ Ռեսն առաջին կինն էր, որը նշանակված էր ղեկավարելու Նյու Յորքի կարևորագույն շինություններից մեկը։

Համաշխարհային մշակույթում

Թրամփի աշտարակում են տեղի ունեցել «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» (2012) ֆիլմի նկարահանումները։

Թրամփի աշտարակի տեսարանն օգտագործվել է «Grand Theft Auto» (1997) խաղի դիմերեսի վրա։

Տես նաև

  • Նյու Յորքի երկնաքերներ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Թրամփ Թաուեր by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé