Aller au contenu principal

Գեղարվեստի դպրոց (Մանհեթեն)


Գեղարվեստի դպրոց (Մանհեթեն)


Գեղարվեստի դպրոց (անգլ.՝ School of Visual Arts New York City, SVA NYC), արվեստի դպրոց, որը գտնվում է Մանհեթենում (Նյու Յորք)։ Միացյալ Նահանգների առաջատար արվեստի դպրոցներից մեկն է (անգլ.՝ Cartoonists and Illustrators School)։ 1956 թվականին անվանափոխվել է։ Գեղարվեստի դպրոցը Միացյալ Նահանգների 36 առաջատար արվեստի դպրոցների կոնսորցիումի՝ Արվեստի և դիզայնի անկախ քոլեջների ասոցիացիայի (AICAD) անդամ է։

Պատմություն

Հիմնադրվել է 1947 թվականին՝ համահիմնադիրներ Սայլաս Ռոուդսի և Բեռն Հոգարտի կողմից՝ որպես նկարազարդողների և մուլտիպլիկատորների դպրոց։ Դպրոցն իր գործունեությունը սկսել է երեք ուսուցչով և 35 աշակերտով, որոնց մեծ մասը եղել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ, այնպես որ նրանց ուսման զգալի մասը վճարվել է Զինծառայողների մասին օրենքով։ 1956 թվականին քոլեջը վերանվանվել է Գեղարվեստի դպրոց։ Առաջին գիտական աստիճանները դպրոցը սկսել է շնորհել 1972 թվականից, իսկ 1983 թվականին ներկայացրել է գեղարվեստի, կերպարվեստի, նկարչության և քանդակագործության առաջին մագիստրոսական ծրագիրը։

Գեղարվեստի դպրոցն ավարտել է ավելի քան 38 000 արվեստագետ, դիզայներ, գրող, ռեժիսոր, լուսանկարիչ և այլ ստեղծագործող մասնագետներ, այդ թվում՝ Օսկար և Էմմի մրցանակների դափնեկիրներ, Գրեմմիի մրցանակակիրներ, Մակարտուրի և Գուգենհայմի կրթաթոշակառուներ։ Նրանց աշխատանքները կարելի է գտնել աշխարհի առաջատար թանգարանների, այդ թվում՝ Ժամանակակից արվեստի թանգարանի և Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուներում։

Սարքավորումներ

Ուսանողական կենտրոնը հագեցած է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով և Գեղարվեստի դպրոցի ուսանողներին տրամադրում է հանդիպումների, էլեկտրոնային փոստի ստուգման, հեռուստացույց դիտելու կամ պարզապես դասերի ընդմիջումների ժամանակ հանգստանալու համար նախատեսված ընդհանուր տարածք։ Սա հարմար վայր է շփվելու, նախագծերի քննարկման, ակումբների նիստերի անցկացման կամ հանրային միջոցառումների անցկացման համար։ Պատկերասրահի տարածքը հասանելի է ուսանողների աշխատանքների ցուցադրման համար։

1978 թվականից Գեղարվեստի դպրոցի գրադարանը գտնվել է Մանհեթենի Գրամերսի շրջանի 380 Երկրորդ պողոտայում, իսկ գրադարանի առաջին մշտական բաժանմունքը՝ SVA Library West-ը, հիմնադրվել է 2018-ին՝ ընդլայնվող կամպուսն ավելի լավ սպասարկելու համար։ Երկու բաժանմունքները տրամադրում են հարմարավետ, մատչելի, գրավիչ տարածքներ պարապմունքների և հանգստի համար։

2015 թվականից SVA RisoLAB-ն առաջարկում է ռիզոգրաֆի տպագրության դասընթացներ, սեմինարներ, ուսումնական ծրագրեր նստավայրում, բաց մուտք դեպի լաբորատորիա ներկայիս և նախկին ուսանողների համար։ Դպրոցը ձգտում է ապահովել բարձր մակարդակի տեխնիկական և գեղագիտական ուսուցում ռիզոգրաֆի տպագրության ոլորտում՝ բոլոր հմտությունների մակարդակի նկարիչների, դիզայներների, նկարազարդողների, լուսանկարիչների, ստեղծագործողների համար։

SVA GroundFloor ինկուբատորը Գեղարվեստի դպրոցի շրջանավարտների ծրագրերը վերածում է կենսունակ ձեռնարկությունների՝ դրական սոցիալական ազդեցությամբ։ SVA GroundFloor-ի անվճար կրթաթոշակների շնորհիվ շրջանավարտները ստանում են ուղղորդող, կայուն բիզնես սկսելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։

Ուսումնական ծրագիր

Գեղարվեստի դպրոցը լիովին հավատարմագրված արվեստի քոլեջ է։ Գեղարվեստի բակալավրի աստիճանի համար անհրաժեշտ է չորս տարվա ուսուցում և 120 միավոր։

Գտնվելու վայր և կամպուս

Դպրոցը գտնվում է Մանհեթենում․

  • Ներքին Մանհեթենի արևելյան կողմում գտնվող Գրամերսի շրջանում
  • Ներքին Մանհեթենի արևմտյան կողմում գտնվող Չելսի շրջանում։

1994-1997 թվականներին դպրոցը կամպուսի մասնաճյուղ է ունեցել նաև Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում, սակայն Սավաննայի արվեստի և դիզայնի քոլեջի հայցից հետո համալսարանը փակվել է։

Գլխավոր շենք

Գլխավոր շենքը գտնվում է Արևելյան 23-րդ փողոցի 209 շենքում՝ 2-րդ և 3-րդ պողոտաների միջև։ Այնտեղ կան դասասենյակներ, վարչական գրասենյակներ, սրճարան (Moe’s Cafe) և ամֆիթատրոն, որը գտնվում է երրորդ հարկում։ Վերին հարկը հիմնականում նախատեսված է ֆիլմերի, տեսանյութերի, գրաֆիկական դիզայնի, գովազդների, նկարազարդման և ծաղրանկարի դասարանների համար։

Collection James Bond 007

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Գեղարվեստի դպրոց (Մանհեթեն) by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité

Non trouvé