Aller au contenu principal

Լոնդոնի թագավորական քոլեջ


Լոնդոնի թագավորական քոլեջ


Լոնդոնի թագավորական քոլեջ (անգլ.՝ King’s College London, KCL, также King's), Անգլիայի ամենամեծ, ամենահին և ամենահեղինակավոր համալսարաններից մեկը, Լոնդոնի համալսարանի հիմնադիր քոլեջը (դրա մի մասը)։ Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի հետ միասին այն կազմում է այսպես կոչված «ոսկե եռանկյունու» «անկյուններից» մեկը (մյուս երկու «անկյունները» Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններն են)։ Ինչպես նաև Մեծ Բրիտանիայի համալսարանների էլիտար ասոցիացիայի Russell Group-ի մաս է կազմում։

Այն մեկն է այն երկու քոլեջներից, որոնք 1836 թվականին ձևավորեցին Լոնդոնի համալսարանը։ Թագավորական քոլեջը հավակնում է Անգլիայի երրորդ ամենահին համալսարանի կոչմանը Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններից հետո։ Ճանաչված է որպես աշխարհի առաջատար համալսարաններից մեկը և՛ կրթության, և՛ հետազոտության ոլորտում։ Թագավորական քոլեջն աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշում զբաղեցնում է 25-րդ տեղը, իսկ որոշ առարկաներ՝ աշխարհի լավագույն 10-յակում են։

Դասավադողներ և շրջանավարտներ

Քոլեջի շրջանավարտների թվում են հայտնի քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, իրավաբաններ, Բրիտանիայի խորհրդարանի 32 անդամներ․

  • Արթուր Քլարկ
  • Ջոն Քիթս
  • Սոմերսեթ Մոեմ
  • Վիրջինիա Վուլֆը
  • Queen խմբի բաս կիթառահար Ջոն Դիքոն
  • Սիամ, Դենիս Ուիլյամ
  • Հարրի Քիլվորթ
  • Խուշվանթ Սինգհ
  • Ռոջեր Հոքինս
  • Կիպրոս Նիկոլաիդիս
  • Ստամպ, Լոուրենս Դադլի

Նոբելյան մրցանակակիրներ

Կան 14 Նոբելյան դափնեկիրներ, ովքեր կամ ուսանողներ էին, կամ ակադեմիկոսներ Լոնդոնի թագավորական քոլեջում։ Վերջին դափնեկիրներն են Մայքլ Հոթոնը, ով ստացել է 2020 թվականի Նոբելյան մրցանակը ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում և Ռոջեր Փենրոուզը, ով ստացել է 2020 թվականի Նոբելյան մրցանակը ֆիզիկայում։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոնի թագավորական քոլեջ by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité

Non trouvé