Aller au contenu principal

Սալվատորե Ֆերրագամո թանգարան


Սալվատորե Ֆերրագամո թանգարան


Սալվատորե Ֆերրագամո թանգարան, նորաձևության թանգարան՝ նվիրված կոշիկի իտալացի դիզայներ Սալվատորե Ֆերրագամոյի կյանքին ու գործունեությանը և նրա համանուն ընկերությանը։ Թանգարանում առկա է կոշիկների 10000 մոդել, որոնք ստեղծվել և պատկանել են Ֆերրագամոյին 1920-ական թվականներից մինչև նրա մահը՝ 1960 թվականը։ Ֆերագամոյի մահից հետո նրա այրին և երեխաները հավաքածուն ընդլայնել են։ Թանգարանը ներառում է նաև ֆիլմեր, մամուլի անդրադարձներ, գովազդային նյութեր, հագուստ և աքսեսուարներ 1950-ականներից մինչև մեր օրերը։

Թանգարանը բացվել է 1995 թվականի մայիսին՝ Ֆերրագամո ընկերության շռնդալից հաջողությունից հետո։ Թանգարանը գտնվում է պատմական Սպինի Ֆերոնի պալատում (իտալ.՝ Palazzo Spini Feroni), որը Ֆերրագամոն գնել է 1930-ականներին։

Թանգարանում առկա կոշիկների հավաքածուն փաստում է Սալվատորե Ֆերրագամոյի գործունեության ողջ շրջանը, 1927 թվականին Իտալիա վերադառնալուց մինչև 1960 թվական՝ նրա մահը, ներկայացնում է Սալվատորեի տեխնիկական և գեղարվեստական կարողությունը, թե ինչպես գույների ընտրության, ֆանտազիայի միջոցով, մոդելների և նյութերի փորձարկմամբ նա կարողացել է հիմնարար ներդրում ունենալ «Made in Italy»-ի զարգացման և հաստատման գործում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Սալվատորե Ֆերրագամո թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé