Aller au contenu principal

Անիեր սյուր Սեն


Անիեր սյուր Սեն


Անիեր սյուր Սեն (ֆր.՝ Asnières-sur-Seine. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական հատվածի հյուսիսային մասում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում, Սեն գետի ձախ ափին, Փարիզի կենտրոնից մոտավորապես 8 կիլոմետր հեռավորության վրա, Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուսիսարևմտյան Բանյո արվարձանում։ Զբաղեցնում է 4,82 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 83.376։

Բնակիչները կոչվում են Asniérois, Asniéroises։

Պատմություն

Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է Հռոմի պապի 1158 թվականի բուլլայում, Asnerias անվանումով (առաջացել է միջին լատիներեն asinaria բառից, որ նշանակում է ավանակապահական ֆերմա)։ Մինչև 1968 թվականի փետրվարի 15-ը կոչվել է Անիեր. ներկայիս անվանումը, որը ֆրանսերենից թարգմանած՝ նշանակում է Սենի Անիեր, ստացել է Անիեր անվանումը կրող ֆրանսիական այլ բնակավայրերից տարբերակելու նպատակով։

20-րդ դարի սկզբներին Սեն գետի անիերյան հատվածը դարձել է մակույկներով թիավարության սիրված վայր փարիզեցիների համար, տեղացիներն էլ վարպետացել են նավակներ պատրաստելու գործում։

Ուշագրավ փաստեր

  • Քաղաքի տեսարժան վայրերից է շների գերեզմանատունը, որը բացվել է 1899 թվականին և համարվում է հանրությանը մատչելի ամենահին կենդանական գերեզմանատունը։
  • Նորաձևության նշանավոր դիզայներ Լուի Վիտոնը Անիերում է բացել իր առաջին արվեստանոցը, այս քաղաքում է ապրել մինչև իր մահը։ Արվեստանոցն ու որոշ խորհրդանշական տարրեր (մանեկեններ, կաշվե մոդելներ և այլն) պահպանվել են մինչև օրս։
  • Ռուանդայի հութու ցեղի ներկայացուցիչ գործարար և պատերազմի հանցագործ Ֆելիսիեն Կաբուգան ձերբակալվել է այստեղ 2020 թվականի մայիսի 16-ին՝ ռուանդական ցեղասպանության ժամանակ ոճիր գործելուց 26 տարի անց (նա մեղադրվել է ցեղասպաններին ֆինանսավորելու, թութսիների զանգվածային սպանությունների գործիք դարձած հազարավոր մաչետեներ նրանց մատակարարելու համար)։

Ժողովրդագրություն

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Lucienne Jouan (lauréate de l'Académie française), Asnières et Bois-Colombes à la Belle Époque, Asnières, UNAL, 1980.
  • Jacques-Antoine Dulaure, Adolphe Joanne et Émile de La Bédollière, Asnières, Éditions du Bastion, 1992.
  • Le Patrimoine des communes des Hauts-de-Seine, Flohic Éditions, 1994.
  • François Martin et Michel Toulet, Asnières-sur-Seine, Éditions Alan Sutton, 1996, coll. « Mémoire en images ».
  • Le guide municipal d'Asnières-sur-Seine, édition 2007-2008.
  • Antoine Cassan, « Le château d'Asnières-sur-Seine », in Sites et monuments, décembre 1978.
  • Collectif AACA, « Asnières et son château », in La Gazette du château, Կաղապար:N°, 1980.
  • Edme Perier, Notes sur la ville d'Asnières, Asnières, 1890.
  • Joseph Petit, Asnières, jadis Belle-Isles, aujourd'hui Կաղապար:47e ville de France, 1939.
  • Ned Rival, Album du cinquantenaire de l'usine Astra-Calvé à Asnières, éd. J. Grancher, 1993.
  • Luc Corlouër, La Chapelle des Chiffonniers d'Asnières (Roman). Feuillage, 2020

Արտաքին հղումներ

  • Site de la mairie
  • INSEE (ed.). «Dossier complet : Commune d'Asnières-sur-Seine (92004)». Recensement général de la population de 2017. RGP. Վերցված է 13/12/2020-ին..
  • Ministère de la cohésion des territoires et des relations avec les collectivités territoriales (ed.). «Asnières-sur-Seine». Ma commune. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 13/12/2020-ին..

Text submitted to CC-BY-SA license. Source: Անիեր սյուր Սեն by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé