Aller au contenu principal

Լ'Իլ Ադամ


Լ'Իլ Ադամ


Լ'Իլ Ադամ (ֆր.՝ L'Isle-Adam. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսային մասում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ'Ուազ դեպարտամենտում, Ուազ գետի ձախ ափին, Փարիզից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Պոնտուազից 12 կիլոմետր դեպի հյուսիս, Բովեից 35 կիլոմետր դեպի հարավ։ Ընկած է Փարիզի քաղաքային տարածքի հյուսիսային եզրին, French Vexin տարածաշրջանային ազգային պարկի մոտ։ Ուազ գետը գոտևորում է քաղաքը հյուսիսից ու արևմուտքից, և նրա թաղամասերից երեքը տեղակայված են Ile du Prieuré, Ile de la Cohue և Ile de la Dérivation կղզիներում։ Գետի վրա գցված կամրջով անցնող RD 64 խճուղին Լ'Իլ Ադամը կապում է հանդպակաց ափին գտնվող Պարմե քաղաքի հետ։ Լ'Իլ Ադամ–Պարմե կայարանը երկաթուղով կապ է հաստատում Փարիզի, Պոնտուազի և այլ բնակավայրերի հետ։

Ժողովրդագրություն

Զբոսաշրջություն

Լ'Իլ Ադամն ունի մի շարք պատմական հիշարժան վայրեր, որոնք, ինչպես նաև շրջակա բնությունը գրավել են իմպրեսիոնիստ նկարիչներ Շառլ-Ֆրանսուա Դոբինյիին, Ժան Դրուային... Նշանակալի հուշարձաններից են Սեն Մարտեն եկեղեցին, միջնադարյան ամրոցը, վերջինիս մատուռը։ Parc de Cassan զբոսայգում ուշադրություն են գրավում 18-րդ դարում կառուցված չինական երկու վեցանիստ տաղավար՝ պագոդայատեսք տանիքներով։

Գետի ափին ձգվում է մանրավազ, երկար մի լողափ, որը սիրված ամառային հանգստավայր է դարձել նաև փարիզյան որոշ ընտանիքների համար։ Լիարժեք հանգստի կազմակերպմանը նպաստում են նաև թենիս խաղալու, թիավարելու, այլ մարզաձևերով զբաղվելու համար ստեղծված հարմարությունները, մանկական խաղահրահրապարակը։

Բալզակը Լ'Իլ Ադամում

Օնորե դը Բալզակը 1827 թվականին տեղափոխվել է Լ'Իլ Ադամ՝ ընդունելով քաղաքագլխի հրավերը։ Քրոջը հասցեագրած նամակում նա գրել է. «Tu sais que L'Isle-Adam est mon paradis terrestre.» («Իմացիր, որ Լ'Իլ Ադամն իմ երկրային դրախտն է»)։

Այս քաղաքում Բալզակը գրել է իր «Ամուսնության ֆիզիոլոգիան» երկը։

Քաղաքային զբոսայգին կոչվել է նշանավոր գրողի անունով։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • Association of Mayors of the Val d’Oise (Ֆրանսերեն)
  • Լ'Իլ Ադամի պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Լ'Իլ Ադամ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité