Aller au contenu principal

Սուրբ Խաչ եկեղեցի (Նյու Յորք)


Սուրբ Խաչ եկեղեցի (Նյու Յորք)


Հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցի, հայ առաքելական նշանակալից եկեղեցի ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի Մանհեթեն շրջանի Վաշինգտոն Հայթս թաղամասում՝՝ 580 West 187th Street հասցեում։ Եկեղեցու շենքը կառուցվել է 1925-1926 թվականներին լյութերականների պատվերով, ճարտարապետ Ստոյան Ն. Կարաստոյանովի նախագծով։ Լյութերական միաբանությունը Մեծ ճգնաժամից հետո տեղափոխվել է իրենց ծխական նոր սրբավայրը, և 1929 թվականին կառույցն զբաղեցրել է հայ առաքելական եկեղեցին։

1933 թվականի դեկտեմբերի 24-ին մի խումբ մարդասպաններ սուրբ պատարագի ժամանակ հարձակվել են հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Թուրյանի վրա, երբ նա անցնում էր Սուրբ Խաչ հայկական եկեղեցու միջանցքով, և սպանել են նրան մսագործի դանակով։ Հետագայում ինը դաշնակներ ձերբակալվեցին, դատվեցին ու դատապարտվեցին։ Միջադեպը պառակտեց հայ համայնքը, քանի որ դաշնակների համախոհները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից անկախ միաբանություններ հիմնեցին՝ հավատարմություն հայտնելով Կիլիկիայի Սուրբ Աթոռին, որը գտնվում է Լիբանանում՝ Անթիլիասում

Այդ սպանությունից հետո՝ 1934 թվականին, եկեղեցին վերակառուցվել է ճարտարապետ Մանուկ Էքսերջյանի նախագծերով և վերաօծվել։ Ընդ որում՝ ավելացվել էր նոր դամբարանը։ 1952-1953 թվականներին, դարձյալ նրա նախագծերով, եկեղեցին մեկ անգամ ևս վերակառուցվել է ու վերանորոգվել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Facebook

Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Խաչ եկեղեցի (Նյու Յորք) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé