Aller au contenu principal

Օբերվիլիե


Օբերվիլիե


Օբերվիլիե (ֆր.՝ Aubervilliers), քաղաք և համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտի Սեն Դենի շրջանում։ Ընկած է Սեն Դենի ջրանցքի ափին։ Երկրի մայրաքաղաք Փարիզի հյուսիսային արվարձանն է, Արևմտյան և Արևելյան Օբերվիլիե կանտոնների վարչական կենտրոնը։ Զբաղեցնում է 5,76 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 75.598, 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 89.401:

Ժողովրդագրություն

2017 թվականին համայնքի բնակչության թվաքանակը եղել է 86.375:

Համայնքի բնակչության մեջ մեծ տոկոս են կազմում աֆրիկացի ներգաղթյալները։

Պատմություն

Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1060 թվականին։ Մինչև XIX-րդ դարը բնակիչների հիմնական զբաղմունքը եղել է գյուղատնտեսությունը, բայց Փարիզի աճին զուգընթաց Օբերվիլիեն աստիճանաբար վերածվել է արդյունաբերական արվարձանի։ Ժամանակին նրա քաղաքապետն է եղել Պիեռ Լավալը, ով հետագայում դարձել է Ֆրանսիայի վարչապետ։

Օբերվիլիեում է գտնվում իսլամի ֆրանսիական կենտրոնը։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Le Patrimoine des Communes de la Seine-Saint-Denis. Flohic Éditions, 2. Auflage, Paris 2002, ISBN 2-84234-133-3, S. 39–48.

Արտաքին հղումներ

  • Günter Platzdasch: Am Geschichtsknotenpunkt. In: Frankfurter Allgemeine Zeitung, 273/2005, 23. November 2005, veröffentlicht auf https://medium.com/@G_Platzdasch/am-geschichtsknotenpunkt-dce6cc2d4e66
  • Günter Platzdasch. «Gesichter Aubervilliers: Jean-Baptiste Mondino, Didier Daenincks, Virginie Ledoyen» (PDF). Thüringische Landeszeitung. Արխիվացված է օրիգինալից (pdf; 146 kB) 2011-07-09-ին. Վերցված է 2017-11-16-ին.
  • Քաղաքի պաշտոնական կայքէջը
  • Aubervilliers on the 1750 Cassini Map

Text submitted to CC-BY-SA license. Source: Օբերվիլիե by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité