Aller au contenu principal

Ռյուեյ-Մալմեզոն


Ռյուեյ-Մալմեզոն


Ռյուեյ-Մալմեզոն (ֆր.՝ Rueil-Malmaison), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ- դե-Ֆրանս երկրամասի Օ դը-Սեն դեպարտամենտում։ Փարիզի արևտյան արվարձաններից մեկն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 14 կիլոմետր դեպի արևմուտք։ Սկզբնական անվանումն էր Ռյուեյ:։

Բաղկացած է 8 շրջաններից ( գյուղերից )։ Զբաղեցնում է 14,54 կմ² տարածք։ Բնակչությունը՝ 77625 մարդ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 77 625։ Բնակչության միջին խտությունը կազմում է 5 339 մարդ։ /կմ².

Պատմություն

Մոտավորապես 870 թվականին քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական Արևմտյան Ֆրանկական թագավորության (Ֆրանսիա) առաջին թագավոր Կարլ Ճաղատը նվիրաբերել է Սեն-Դենի աբբայությանը, որի վանականները 12-րդ դարի վերջում այստեղ մատուռ են կառուցել։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարում։

1635 թվականին կարդինալ Ռիշելյեն գնել է այս տարածքը և ամրոց կառուցել; Ֆրոնդայի ժամանակ արքունիքը այստեղ է ապստամբած Փարիզից։ Ռյուեյ-Մալմեզոնում է գտնվում նաև Մալմեզոնյան պալատը, որտեղ ապրել են Նապոլեոն I-ը և նրա առաջին կինը ՝ Ժոզեֆինա Բոհարնեն։ Հենց այստեղ՝ Ռուեյլ-Մալմեզոնում, 16-րդ դարում կառուցված Սեն-Պիեռ և Սեն-Պոլ եկեղեցում էլ նա թաղված է, ինչպես և իր դուստրը՝ Հորտենզիա Բոհարնեն՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III- ի մայրը։

Ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում՝ Բուսինվալի ճակատամարտի ժամանակ՝ 1871 թվականի հունվարի 19-ին, ռազմաճակատի գիծն անցել է Ռյուեյ-Մալմեզոնով։

Ռյուեյ-Մալմեզոնը գրավել է 19-րդ դարի հայտնի իմպրեսիոնիստ նկարիչներ Ռենուարի, Էդուարդ Մանեի և Կլոդ Մոնեի ուշադրությունը, ովքեր իրենց մի շարք բնապատկերներ ստեղծել են այստեղ՝ Սենայի ափին։

Տնտեսություն

Քաղաքում գործող հիմնարկ-ձեռնարկություններից առաջնային նշանակություն ունեն նավթի ֆրանսիական ինստիտուտը և գիտահետազոտական այլ կազմակերպություններ։ Ուշագրավ է, որ Փարիզի նշանավոր գործարար թաղամասից՝ Դեֆանսից, որն ընկած է ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա, Ռյուեյ-Մալմեզոն են տեղափոխվել բազմաթիվ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Esso-ի գլխավոր գրասենյակը։

Քաղաքում գործում են սպասարկման բնագավառի շուրջ 850 ընկերություններ, որոնցից 70-ն առանձնապես խոշոր են. դրանցից յուրաքանչյուրն ունի 100-ից ավելի աշխատակից։ Ռյուեյ-Մալմեզոնի մոտ հիմնվել է Ռյուեյ սյուր Սեն գործարար թաղամասը (նախկինում հայտնի էր «Rueil 2000» անվանումով)։

Ֆրանսիական մի շարք խոշոր ընկերություններ իրենց գլխամասային գրասենյակներն ունեն Ռյուեյ-Մալմեզոնում։ Դրանց թվում են Schneider Electric-ը և VINCI-ն։ Մի շարք խոշոր միջազգային ընկերություններ նույնպես այստեղ ունեն իրենց գլխամասային գրասենյակները ( ExxonMobil, AstraZeneca և Unilever ):

Ժողովրդագրություն

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ռյուեյ-Մալմեզոն by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé