Aller au contenu principal

Նուազի լը Գրան


Նուազի լը Գրան


Նուազի լը Գրան (ֆր.՝ Noisy-le-Grand. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )), քաղաք և համայնք Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս երկրամասի Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի Լը Ռենսի շրջանում։ Նուազի լը Գրան կանտոնի մի մասն է, Փարիզի արևելյան արվարձանը. Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից ընկած է 15 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է մոտավորապես 13 քսռակուսի կիլոմետր տարածք։

Համայնքի կոդը՝ 93051։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 62.970։

Ռուս բանաստեղծ Կոնստանտին Բալմոնտը և նրա ուղեկցուհի Ելենա Ցվետկովսկայան իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրել են այս համայնքի տարածքում (երկուսն էլ թաղված են տեղի գերեզմանոցում)։

1957 թվականին քաղաքի անօթևան ընտանիքների ճամբարում տեղի համայնքի կաթոլիկ քահանա Ժոզեֆ Վրեսինսկու նախաձեռնությամբ ստեղծվել է Չորրորդ աշխարհ շարժումը։

Համայնքում պոստմոդեռն ոճով կառուցված մի շարք շինություններ օգտագործվել են «Բրազիլիա», «Սոված խաղեր» / The Hunger Games (film series) և այլ ֆիլմեր նկարահանելիս։

Պատկերասրահ

Ժողովրդագրություն

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Նուազի լը Գրան by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité