Aller au contenu principal

Բոբինյի


Բոբինյի


Բոբինյի ( ֆր.՝ Bobigny ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլն դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում, որի պրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է Փարիզի հյուսիսարևելյան արվարձանը։

Ժողովրդագրություն

Համայնքի բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 47 492 (այդ ցուցանիշով դեպարտամենտում զբաղեցնում է 11-րդ տեղը)։ Մեծ թիվ են կազմում Մաղրիբից և ենթասահարայական Աֆրիկայից ներգաղթածներն ու վերջիններիս ժառանգները։

Տրանսպորտ

Բոբինյիում կա Փարիզի մետրոյի երկու կայարան՝ Բոբինյի — Պանտեն — Ռայմոն Կենո և Բոբինյի —Պաբլո Պիկասո ( գիծ 5 )։ Բոբինյիով է անցնում նաև տրամվայի T1 գիծը, որն այդ քաղաքը կապում է Անյերի և Նուազի լը Սեկի հետ։ Գործում է Դը Բոբինյի ատելիեն, որն սպասարկում է երկու գծերը։

Հետաքրքիր փաստեր

Քաղաքում կան Լենինի բուլվար, Ստալինգրադյան փողոց և Յուրի Գագարինի պողոտա։ Կա նաև Լենինի մեդալիոն (Վիների մունիցիպալ կոնսերվատորիայի ճակատին)։

Աշխատանքի բորսան բացվել է 1978 թվականի մայիսի 2-ին։ Այն կառուցվել է Բրազիլիա քաղաքի հատակագծի հեղինակ, բրազիլացի նշանավոր ճարտարապետ Օսկար Նիմեյերի նախագծով։

Բոբինյիում են տեղի ունենում «Բոլոր կատակները մի կողմ » և « Թաքնվածը » ֆիլմերի գործողությունները։

Անվանի անձինք

  • Շառլ Իտանժ (ծնվ. 1982 թ.) - ֆրանսիացի և կամերունցի ֆուտբոլիստ
  • Գաել Մոնֆիս (ծնվ. 1986 թ.) - ֆրանսիացի թենիսիստ

Քույր քաղաքներ

  • Սերպուխով (Ռուսաստան)
  • Պոտսդամ (Գերմանիա)
Collection James Bond 007

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Քաղաքի պորտալը

Text submitted to CC-BY-SA license. Source: Բոբինյի by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé