Aller au contenu principal

Մեդոն


Մեդոն


Մեդոն ( ֆր.՝ Meudon ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Սեն գետի հարավային ափին, Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Փարիզի հարավ-արևմտյան արվարձանն է։ Զբաղեցնում է շուրջ 10 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2005 թվականի տվյալներով եղել է 44200։

Մեդոնը աճել է Բուրբոնների նստավայր-պալատի շուրջ, որը Լուի XIV-ը կառուցել է իր որդու՝ « Մեծ Դոֆինի» համար։ Գահաժառանգի մահից հետո Մեդոնի պալատը անկում է ապրել և վերջնականապես ավերվել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ Նրա ավերակները հանձնվել են Փարիզի աստղադիտարանի մասնաճյուղի տնօրինությանը։ Նման ճակատագրի է արժանացել նաև Մեդոնում գտնվող Բելվյու / Bellevue պալատը, որը կառուցվել էր արքունի ճարտարապետ Գաբրիելի նախագծով ու ղեկավարությամբ՝ մարքիզուհի դը Պոմպադուրի համար։

Մեդոնը հավակնում է ֆրանսիական ավիացիայի ծննդավայր կոչվելու պատվին։ 1880 թվականին ինժեներ Շառլ Ռենարը Մեդոնում կառուցել է մի անգար, որի մերձակայքում փորձարկվել են առաջին թռչող սարքերը։ Հենց Մեդոնում է օդ բարձրացել La France դիրիժաբլը։

1876 թվականին Մեդոնում շարք է մտել Փարիզի աստղադիտարանի աստղաֆիզիկայի հետազոտական կենտրոնը։ ONERA- ի աերոդինամիկայի գիտահետազոտական ինստիտուտը նույնպես գործում է Մեդոնում։ 1921-1981 թվականներին այստեղ էր տեղակայված ավիացիոն թանգարանը, որն այնուհետև տեղափոխվեց Փարիզից հյուսիս ՝ Լը Բուրժե օդանավակայան։

19-րդ դարում Մեդոնը իսկական մեքքա է դարձել արվեստագետ երիտասարդների համար։ Այստեղ ապրել են Մոպասանը, Ռենուարը և Մանեն, իսկ Ռոդենի վիլլան՝ նրա գերեզմանով հանդերձ, հռչակվել է ազգային թանգարան։ Մեդոնի հետ են կապված գրողներ Ռաբլեի և Սելինի կյանքի վերջին տարիները։ Ռիխարդ Վագները այստեղ է գրել իր նշանավոր «Թռչող հոլանդացին», իսկ Մարինա Ցվետաևան՝ Ռիլկեին ձոնած ուղերձը (Ամանորյա»-ն)։

1897 թվականի փետրվարին Մեդոնում տեղի է ունեցել մենամարտ բանաստեղծ, արձակագիր և քննադատ Ժան Լորենի և գրող Մարսել Պրուստի միջև։ Մենամարտի պատճառը Պրուստի «Զվարճանքներ և օրեր» գրքի վերաբերյալ Լորենի հրատարակած խորտակիչ գրախոսությունն էր։ Պրուստի մարտավկան նրա ընկերն էր՝ իմպրեսիոնիստ նկարիչ Ժան Բերոն։

Մեդոնում է Սարտրն անցկացրել իր մանկության մի քանի տարիները։

Ռուսաստանում հեղափոխությունից հետո Մեդոնը՝ այդ ոչ մեծ ու հին քաղաքը, որը գտնվում է Փարիզի և Վերսալի միջև, անմիջապես նախընտրելի բնակավայր հանդիսացավ ռուսաստանցի փախստականների համար. այնտեղից մինչև մայրաքաղաք գնացքով ընդամենը 20 րոպե էր, իսկ բնակարաններն այստեղ ավելի էժան էին։ 1920-ականների վերջին այստեղ կառուցվել է Փրկչի հարության ուղղափառ եկեղեցին, որը պատկերազարդել է Յու . Ն.Ռեյթլինգերը 1932թ.

Քաղաքի ժամանակակից բնակիչներից ամենահայտնիներից են Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին, Բորիս Սպասկին Մեդոնում ապրել է մոտ 40 տարի։

Ժողովրդագրություն

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Քաղաքի պաշտոնական կայքէջը Արխիվացված 2011-03-03 Wayback Machine
  • Le musée de Meudon
  • Observatoire de Paris (Paris Observatory)
  • «Медон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Մեդոն by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité

Non trouvé