Aller au contenu principal

Սեն Ժերմեն դե Պրե


Սեն Ժերմեն դե Պրե


Սեն Ժերմեն դե Պրե աբբայություն ( ֆր.՝ l'abbaye de Saint-Germain-des-Près, «Սեն Ժերմենի վանք») - Բենեդիկտյան աբբայություն ; Փարիզի ամենահին աբբայությունը, ռոմանական ճարտարապետության հուշարձան; գտնվում է Սենի ձախ ափին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի 6-րդ թաղամասում։ Համարվում է Փարիզում ներկայումս գոյություն ունեցող պաշտամունքային կառույցներից ամենահինը

Սկզբնապես ընկած է եղել Փարիզի պարիսպներից դուրս՝ լե Պրե անվանումով հայտնի ձախափնյա դաշտերում։ Միջնադարում համարվել է հարուստ ու կարևոր կրոնա-մշակութային կենտրոն՝ հռչակված իր պատկերազարդ ձեռագրերով, դպրությամբ, գիտնականներով։ Բացի այդ, եղել է Գերմանուսի, Խիլդեբերտի և մերովինգյան այլ արքաների շիրմատուն։

1953 թվականից  հանդիսանում է Ֆրանսիայի պատմական հուշարձան։

Վանքի անունը հետագայում տրվել է Փարիզի հանրահայտ Սեն Ժերմեն դե Պրե թաղամասին։

Պատմություն

Աբբայության պատմությունը կապված է ֆրանկ Մերովինգների տոհմից թագավոր Հիլդեբերտ I- ի անվան հետ։ Ֆրանկների առաջին արքա Քլովիսի որդի Հիլդեբերտը Իսպանիայից վերցրեց վեստգոթերի համար արժեքավոր մասունքը, այսպես կոչված, Սարագոսայի եկեղեցու սարկավագ Սուրբ Վինսենթի տունիկան, ով նահատակվել է հռոմեական կայսր Դիոկղետիանոսի օրոք քրիստոնյաների հալածանքների ժամանակ։ Հիլդեբերտը հրամայեց այն մեխել Փարիզի դարպասներին, սակայն Փարիզի եպիսկոպոսի՝ սբ. Գերմանոս Փարիզցու (496-576) խորհրդով 541 թվականին հիմնել է վանք՝ սուրբ Վինսենթ Սարագոսացու մասունքները պահելու համար։ Հենց այս վանքում թաղված եպիսկոպոսի անունն էլ, որ ֆրանսերեն արտասանվում է «Ժերմեն», 576 թվականին տրվել է աբբայությանը։

Այսօր աբբայությունից պահպանվել է միայն Սեն Ժերմեն դե Պրե եկեղեցին, որը համարվում է ամենահինը Փարիզում։ Եկեղեցու զանգակատունն ու նավը կառուցվել են ռոմանական ոճով և թվագրվում են XI-XII դարերով:. Սեն Ժերմեն դե Պրեն միջնադարում Ֆրանսիայի ամենահարուստ վանքերից մեկն էր։ Նրա ունեցվածքի նկարագրության մեջ (Վանահայր Իրմինոնի պոլիպտիխը, 9-րդ դարի սկիզբ) թվարկված են 25 կալվածքներ և ավելի քան 2 հազար գյուղացիական ընտանիքներ։

Բենեդիկտացի վանական Աբոն Կուզիկն ապրում էր աբբայությունում։ 861 թվականին աբբայությունը այրվել է վիկինգների կողմից։ Աբբայության եկեղեցիներից մեկում երկար ժամանակ պահվել են Պիեռ Աբելյարի մասունքները։

Մերովինգյան թագավորների բազիլիկ

Այստեղ, բացի Հիլդեբերտ I- ից ( 558 թ. ) թաղված են եղել նաև Մերովինգների տոհմի հետևյալ արքաները. Հիլպերիկ I-ը՝ 584- ին, Ֆրեդեգոնդան՝ 598- ին և Քլոթար II-ը՝ 628- ին։ Այսպիսով՝ Սեն-Ժերմեն-դե-Պրե աբբայությունը Սեն-Դենի աբբայությունից շատ առաջ դարձել է առաջին թագավորական նեկրոպոլիսը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Dumoulin, Aline; Ardisson, Alexandra; Maingard, Jérôme; Antonello, Murielle; Églises de Paris (2010), Éditions Massin, Issy-Les-Moulineaux, 978-2-7072-0683-1
  • Hillairet, Jacques; Connaissance du Vieux Paris; (2017); Éditions Payot-Rivages, Paris; (in French). 978-2-2289-1911-1
  • Leborgne, Dominique, Saint-Germain-des-Prés et son faubourg,Editions Parigramme, Paris (2005), 2-84096-189-X
  • Dom Jacques Bouillart, Histoire de l'abbaye royale de Saint-Germain-des-Prés, Փարիզ, 1724։
  • Օնորե Ֆիսկե, La France pontificale (Gallia christiana), Փարիզի արքեպիսկոպոս, հ. 2, Paris, E. Repos, 1864—1873։
  • Anne Prache, Île-de-France romane, Abbaye Sainte-Marie de La Pierre-Qui-Vire, Zodiaque, coll. «La Nuit des Temps», 1983 թ.
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • Photos and text on church interior on Patrimoine-Histoire site [1]
  • Photos
  • Article about the medieval stained glass in the abbey https://vidimus.org/issues/issue-21/feature/
  • [2](չաշխատող հղում)
  • Lefèvre-Pontalis, M.E.,m "Étude Historic et Archéologique sur L'Église de Saint-Germain des Prés", Congrès archéologique de France, (January 1920)
  • Saint-Germain-des-Prés Abbey [Արխիվացված հունվարի 19, 2012, Wayback Machine- ում:]

Text submitted to CC-BY-SA license. Source: Սեն Ժերմեն դե Պրե by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé