Aller au contenu principal

Սուրբ խաչ տաճար (Փարիզ)


Սուրբ խաչ տաճար (Փարիզ)


Փարիզի հայկական Սուրբ Խաչ Մայր տաճար ( ֆր.՝ Cathédrale Sainte-Croix de Paris des Arméniens), նախկին Սուրբ Ժան Սուրբ Ֆրանսուա եկեղեցի, հայ կաթոլիկ պաշտամունքային տաճար, որը գտնվում է Պերշի 13-15 փողոցում Փարիզի երրորդ շրջանում, Մարե թաղամասում։

Պատմություն

Այս եկեղեցու ծագումը սկիզբ է առնում տասնյոթերորդ դարի սկզբին։ 1623 թվականին բանկիր Կլոդ Շառլոն, ով ձեռնամուխ է լինում մասերի բաժանել Տամպլի թաղամասը, կառուցում է Սուրբ-Ժան-Սուրբ-Ֆրանսուա  եկեղեցին, ինչպես նաև հարակից մենաստանը, որտեղ բնակություն հաստատեցին կաթոլիկ վանական եղբայրները, որոնք նվիրված էին կամավոր հրշեջների դերը կատարելուն։ Այս մենաստանի մատուռը, որը հայտնի է որպես  Պտի Կապուսեն դը Մարե անունով,կառուցվել է հաջորդ տարի 1623 թվականին, «Անարատ գաղափար» անվան տակ  հին գնդախաղի դաշտի տեղում, որից ` Շառլո փողոցի երկայնքով մի պատ է պահպանվում։ Մենաստանը կառուցվել է մի քանի տարի անց 1695-ից 1704 թվականներին։ Շատերը, այդ թվում տիկին դե Սևինը,ով ապրում էր եկեղեցու հարևանությամբ, հաճախ էր գնում այս եկեղեցին, որը վերակառուցվել 1715 թվականին։

Հեղափոխության ժամանակ մենաստանը ավերվել է, այնուհետև մասերի բաժանվել, բացառությամբ մատուռի,որը 1791 թվականին դարձել է «Սուրբ Ֆրանսուա դ՚ Ասիզ »ծխական եկեղեցին։ Եկեղեցին, որը փակվել է 1793 թվականին, այնուհետև վաթսուն հազար ֆրանկով Փարիզ քաղաքը գնել է,1803 թվականին Միաբանագրից հետո այնտեղ ժամերգություն է կատարվել,այնուհետև այն ղեկավարվում էր Սեն-Ժան-ան-Գրև եկեղեցու հոգևորականների կողմից,այստեղից էլ նրա անունը՝ «Սուրբ –Ժան- Սուրբ -Ֆրանսուա»։

1970 թվականին եկեղեցին, որն այն ժամանակ փակ էր ժամերգությունների համար, Կարդինալ Մարտին հանձնեց ծխական եկեղեցի փնտրող հայ համայնքին։ Եկեղեցին ընդլայնվել է 1828-1832 թվականներին,իսկ գավիթը վերակառուցվել է Վիկտոր Բալթարի կողմից 1855 թվականին։ Միևնույն ժամանակ, Կավայե-Կոլը 1844 թվականին այնտեղ ստեղծում է իր առաջին փարիզյան երգեհոններից մեկը։ Եկեղեցին ի սկզբանե կոչվել է Սուրբ-Ժան-Սուրբ-Խաչ այնուհետև՝ Փարիզի Սուրբ Խաչ, երբ 1986 թվականին կաթոլիկ հայերի էկզարքան բարձացվեց եպարքոսության աստիճանի։

Արտաքին տեսք

Վիկտոր Բալթարը նախագծել է նոր մուտք Սեն-Ժան-Սեն-Ֆրանսուա եկեղեցու համար՝ հոյակերտ գավիթի տեսքով, որը տեղադրված է եկեղեցու ճակատային բարձրության վրա։ Այս էկլեկտիկ ոճի գավիթը միաձուլում  է ռոմանական և վերածննդի արվեստից  վերցված ոգեշնչումները մի ճակատոնի հետ, որը զարդարված է ծաղկաշղթաներով դորիական որմնասյուներով և մեդալիոններով, որոնք արտացոլում են Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցիին զմայլանքի մեջ և արտացոլում  Սուրբ Հովհաննես Մկրտչի խորհրդանշանները։

Ինտերիեր

Եկեղեցին կառուցված է մայր եկեղեցու հատակագծով՝ յուրօրինակ կողմնաթևով իսկ նրա նեֆը երեսպատված է կամարաձև բացվածքով,որի սյունամեջերը նայում են դեպի վիտրաժները։

Այն իր մեջ պարունակում  է Ժերմեն Պիլոնի (1583-1585) «Սուրբ Ֆրանցիսկոսը»  զմայլանքի մեջ գտնվող հոյակապ քանդակը և Մարսի եղբայրներից Սեն Դենիսը։

Ինչ վերաբերում է կտավներին որոնք տեղ են գտել եկեղեցում այդ թվում  ՝Եղբայր Լյուկի բազմաթիվ կտավներ վերնասրահում, նչպես նաև Հյուգ Տարավալի «Նոյի զոհաբերությունը» և Արի Շեֆերի, Թոմաս Դեջորջի և Ժան-Պիեռ Ֆրանկի կողմից 19-րդ դարի նկարներ։

Եկեղեցու ինտերիերը, ինչպես նաև բազմաթիվ կտավներ վերականգնվել են 2019 և 2020 թվականներին Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ մեկենասի օժանդակությամբ։

Երգեհոններ

Եկեղեցին ունի երկու երգեոն Վերնատան երգեհոն և ավելի փոքր երգեհոն, որը գտնվում է երգչախմբում, երկուսն էլ պատրաստել է Կավայե-Կոլլը։ 1850 թվականից այստեղ նվագել են հայտնի երաժիշտներ՝ Սեզար Ֆրանկը, Լեո Դելիբը և Ժյուլ Մասնեն։

Վերնատան երգեհոն

Վերնատան երգեհոնը թվագրվում է 1844 թվականից։ Այն ունի տասնինը ռեգիստր երկու ձեռքի ստեղնաշարի և ոտնասարքի վրա :Շարժահաղորդումը մեխանիկական է:Երգեհոնի պարուտակը և գործիքային մասը պատմական հուշարձանների շարքին են դասվում։

Կազմություն

Երգչախմբային երգեհոն

Երգչախմբային երգեհոնը թվագրվում է 1850 թվականից։ Այն ունի երկու ձեռքի ստեղնաշար և մեկ ոտնասարք (վերջինս ՝ առանց յուրահատուկ ռեգիստրի, առաջին ստեղնաշարի վրա մշտական ոտնակով)։

Շարժահաղորդումը մեխանիկական է։

Կազմություն

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ խաչ տաճար (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé