Aller au contenu principal

Հելսինկի


Հելսինկի


Հելսինկի (ֆիններեն՝ Helsinki, շվեդ.՝ Helsingfors), Ֆինլանդիայի մայրաքաղաքը, նավահանգիստ Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի ափին։

Պատմական տեղեկություններ

Հիմնվել է 1550 թվականին Վանտանյոկի գետի գետաբերանում՝ Շվեդիայի թագավոր Գուստավ Վազայի հրամանով։ 1641 թվականին փոխադրվել է 5 կմ ավելի հարավ՝ դեպի Էստնես թերակղզու ծայրը։ 1812 թվականից եղել է Ֆինլանդական մեծ իշխանության (Ռուսական կայսրության կազմում) մայրաքաղաքը։ 1917 թվականի դեկտեմբերից Ֆինլանդական հանրապետության մայրաքաղաքն է։

Անվանում

Քաղաքը շվեդերեն կոչվում է Հելսինգֆորս (շվեդ.՝ Helsingfors)․ անվանումը կազմված է հելսինգներ ցեղանունից և շվեդերեն Fors՝ «ջրվեժ» բառից (սկզբնապես քաղաքը հիմնադրվել է ջրվեժի մոտ)։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Հելսինկի by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité