Aller au contenu principal

Մետրոպոլիտեն օպերա


Մետրոպոլիտեն օպերա


Մետրոպոլիտեն օպերա (անգլ.՝ Metropolitan Opera), առաջատար օպերային թատրոն ԱՄՆ-ում՝ Նյու-Յորք քաղաքի Լինքոլնի կենտրոնում։ Հաճախ կրճատ անվանում են «Մետ»։

Թատրոնը աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է։ Գեղարվեստական ղեկավար Ջեյմս Լեվայն, գլխավոր տնօրեն Պիտեր Գելբ։ Բացվել է 1883 թվականին Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփնի» (անգլ.՝ Metropolitan Opera House company) բաժնետիրական ընկերության միջոցներով։

Մետրոպոլիտեն օպերան ԱՄՆ-ում միակ մշտական օպերային թատրոնն է։ Գործում է տարեկան 7 ամիս՝ սեպտեմբերից մինչև ապրիլ։ Ներկայացումները ամեն օր են։ Երգչախումբը, նվագախումբը և օժանդակ կոլեկտիվները կայուն են։ Առաջատար մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների և ներկայացումների։ Օպերաները կատարվում են բնագրի լեզվով։ Այդ սկզբունքը ձևավորվել է 1910-ական թվականներին։ Երկացանկը կազմում են հիմնականում դասական գործեր՝ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ռիխարդ Վագների, Շառլ Գունոյի, Ժորժ Բիզեի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի և այլոց օպերաները։

Հայ երգիչները Մետրոպոլիտեն օպերայում

Մետրոպոլիտեն օպերայում հանդես են եկել հայ երգիչներ՝

  • Պաոլո Անանյանը
  • Սյուզան Սիմոնեն
  • Շաքե Վարթենիսյանը
  • Կարպիս Բոյաջյանը

Նշանակալի է այդ թատրոնում

  • Արման Թոքատյանի
  • Լիլի Չուգասզյանի
  • Լուսին Ամարայի
  • Արա Բերբերյանի ներդրումը

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Մետրոպոլիտեն օպերա by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé