Aller au contenu principal

Կոլումբիայի համալսարան


Կոլումբիայի համալսարան


«Կոլումբիա» համալսարան (անգլ.՝ Columbia University), ԱՄՆ-ի առաջատար բուհերից։ Ստեղծվել է Նյու Յորքի Քինգս կոլեջի (Թագավորական կոլեջ, 1754 թվականից) հիման վրա։ 1758 թվականից Քինգս կոլեջը սկսել է շնորհել գիտական աստիճաններ։ 1784 թվականին մտել է Նյու Յորք նահանգի համալսարանի կազմի մեջ և վերանվանվել «Կոլումբիա» քոլեջ, 1787 թվականին դարձել է ինքնուրույն բուհ։

1912 թվականին նրան շնորհվել է համալսարանի կարգ։ «Կոլումբիա» համալսարանի կազմի մեջ են (1971)՝ «Կոլումբիա» քոլեջը, քաղաքական գիտությունների, փիլիսոփայության, մաթեմատիկայի և բնական գիտությունների, բժշկական ֆակուլտետները, իրավունքի, տեխնիկայի և կիրառական գիտությունների, ճարտարագիտական, գրադարանային գործի, ատամնաբուժական, արվեստների, հասարակական աշխատանքի և դիպլոմավոր մասնագետների դպրոցները։ «Կոլումբիա» համալսարանին կից են իգական Բարնարդ կոլեջը, մանկավարժական և դեղագործական կոլեջները, 26 մասնագիտացված ինստիտուտներ, հետազոտական կենտրոններ և գիտական ծրագրեր, որոնք զբաղվում են առանձին պրոբլեմների ու ռեգիոնների ուսումնասիրմամբ։ Կոլումբիայի համալսարանն ունի հայագիտական ամբիոն (1965 թվականից)։

Դասավանդվում են արվեստի պատմություն, հայոց լեզու, հայ գրականության պատմություն, հայ ժողովրդի պատմություն։ Դասախոսում են Ն. Գարսոյանը (ամբիոնի վարիչ), Գ. Մաքսուդյանը։ Ամբիոնը հրատարակում է հայագիտական ուսումնասիրություններ, կատարում թարգմանություններ։ 1971-1972 ուսումնական տարում «Կոլումբիա» համալսարանում սովորել է 17 հազար մարդ, աշխատել՝ 5, 5 հազար դասախոս։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Կոլումբիայի համալսարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité