Aller au contenu principal

Սամուել-Մուրատ վարժարան


Սամուել-Մուրատ վարժարան


Սամուել-Մուրատ վարժարան, Մուրադյան վարժարան, ամենօրյա դպրոց։ Վարժարանը որոշակի դեր է կատարում հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման գործում։ Սերտ կապի մեջ է Հայաստանի հետ։

Հիմնադրումը

Հիմնադրվել է 1832 թվականին, Իտալիայի Պադուա քաղաքում՝ եվդոկացի Սամուել Մուրատյանի կտակի համաձայն, Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ։

Տեղափոխումը

1846 թվականին տեղափոխվել է Փարիզ, 1870 թվականին՝ Վենետիկ, միացվել է Ռափայելյան վարժարանին և կոչվել Մուրատ-Ռափայելան։ Մխիթարյան միաբանները, ստանալով ֆրանսիական կառավարության համաձայնությունը, 1929 թվականին վարժարանը Սամուել-Մուրատ անունով բացել են Փարիզում։

Փակումն ու վերաբացումը

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փակվել է, վերաբացվել 1946 թվականին։ 1848-1870 թվականներին այստեղ կիրառվել է ֆրանսիական միջնակարգ դպրոցի ծրագիրը (ուսման տևողությունը վեց տարի), ընդունվել են նախակրթարանն ավարտածները։ Այնուհետև գործել է ժամանակակից ֆրանսիական լիցեյի ծրագրով։ Շրջանավարտներն ստացել են բակալավրի աստիճան և իրավունք՝ առանց քննության ընդունվելու համալսարան։

Մանկապարտեզի բացումը

1991-1995 թվականներին վարժարանում գործել է երկօրյա մանկապարտեզ, դասավանդվել են հայոց լեզու և կրոն։ Փակվել է 1995 թվականին՝ նյութական դժվարությունների պատճառով։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սամուել-Մուրատ վարժարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé