Aller au contenu principal

Բնագիտական թանգարան (Լոնդոն)


Բնագիտական թանգարան (Լոնդոն)




Բնագիտական թանգարան (անգլ.՝ Natural History Museum), Հարավային Կենսինգտոնի Exhibition Road փողոցում գտնվող 3 խոշորագույն թանգարաններից մեկը։ Հավաքածուն ներառում է ավելի քան 70 միլիոն բուսաբանության ցուցանմուշ (6 մլն բույս), կենդանաբանությունից (55 միլիոն կենդանաբանական նմուշ, որի կեսը միջատներ են միջատաբանության բաժնում), միներալոգիայից (500 հազ. քարեր և հանքանյութեր) և հնէաբանություն (9 մլն բրածո)։

Պատմություն

Ցուցանմուշների հիմքը կազմում է դոկտոր Հանս Սլոանի (1660-1753 թթ.) հավաքածուն, որը ներառում է հերբարիում և կենդանիների ու մարդու կմախքներ՝ սկզբնապես ցուցադրված Մոնտեգյու-հաուսում (Բլումսբերի)՝ Բրիտանական թանգարանի հսկողության ներքո։

1850-ական թվականներին պրոֆեսոր Ռիչարդ Օուենը (Բրիտանական թանգարանի բնագիտական բաժնի տնօրեն) հավաքածուի ընդլայնման և առանձին տարածքի անհրաժեշտության խնդիր է առաջ քաշում։ 1864 թ. արդեն թանգարանի համար հողակտոր է գնվում Քենսինգթոնում։

Ճարտարապետական նախագծի վրա նախատեսվում էր Ֆրենսիս Ֆոուկի աշխատանքը, իսկ նրա մահից հետո այն հասավ Ալֆրեդ Ուոթերֆազին։ Շենքի ճակատամասը նախագծված է ռոմանոբյուզանդական ոճով։ Շինարարությունն սկսվել է 1873 թ. և ավարտվել 1880 թ.-ին։ Թանգարանը բացվել է 1881 թ., իսկ 1963 թ. այն վերջնականապես զատվել է Բրիտանական թանգարանից։

Մինչև 1992 թ. կոչվել է 'British Museum (Natural History) (Բրիտանական թանգարան (Բնագիտություն), իսկ գիտական գրականության մեջ հայտնի էր B.M.(N.H.) կամ BMNH հապավումով։

JBL PARTYBOX ENCORE

Ցուցանմուշներ

Թանգարանն առավել հայտնի է կենտրոնական սրահում դինոզավրների կմախքների հավաքածուով, որի մեջ է մտնում դիպլոդոկի 26 մետր երկարություն ունեցող հայտնի կմախքը, նաև հետաքրքիր է տիրանոզավրի մեխանիկական մոդելը։ Կենդանաբանական մասում գտնվում է 30 մետրանոց կետը։ Թանգարանում տեղակայված է երկնաքարերի հետաքրքիր հավաքածու։

Թանգարանի շենքի ներքին հարդարման և ինտերիերի աշխատանքները կատարվել են Gibbs And Canning Limited ֆիրմայի վարպետների կողմից թրծակավով։ Աղյուսները զարդարված են բույսերի, կենդանիների և հանածոների պատկերներով։ Թանգարանի մուտքն ազատ է։ Մետրոյի ամենամոտ կանգառը South Kensington է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքէջ


Text submitted to CC-BY-SA license. Source: Բնագիտական թանգարան (Լոնդոն) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité