Aller au contenu principal

Լոնդոնի գիտության թանգարան


Լոնդոնի գիտության թանգարան




Լոնդոնի գիտության թանգարան, վիկտորիանական դարաշրջանի երեք հիմնական թանգարաններից մեկն է։ Թանգարանը գտնվում է Լոնդոնի Հարավային Կենսինգտոն թաղամասի Էքսիբիշն Ռոուդում։ Լոնդոնի գիտության թանգարանը մեծահասակների և մանուկների ամենասիրելի թանգարաններից մեկն է, որտեղ կարելի է ոչ միայն դիտել ցուցանմուշները, այլև դիպչել դրանց, մանրամասն ուսումնասիրել։

Պատմություն

Թանգարանը բացվել է 1857 թվականին` թագավորական թանգարանի ավել ցուցանմուշների հիման վրա։ Թանգարանի ներկայիս շենքը կառուցվել է Ռիչարդ Էլիսոնի կողմից և թանգարանը հասարակության այցելությունների համար բաց է եղել մերթ ընդ մերթ` 1918-1928 թվականներին։

JBL PARTYBOX ENCORE

Ցուցանմուշներ

Ներկայումս թանգարանն ավելի քան 300 հազար ցուցանմուշ ունի, այդ թվում նաև այնպիսի հանրահայտ ցուցանմուշներ, ինչպիսիք են Ստեֆանսոնի «Հրթիռ»-ը, «Փնչացնող Բիլլի» շոգեքարշը, առաջին ռեակտիվ շարժիչը, Ֆրենսիս Քրիկի և Ջեյմս Ուոտսոնի ԴՆԹ-ի նմուշները, «երկարակյաց» ժամերի առաջին նախատիպը և այլն։

Տեսքի և ցուցանմուշների նկարագրություն

Թանգարանի ներսում գտնվում է մեծ կենտրոնական դահլիճը, որն ամբողջությամբ ապակուց է։ Այնտեղից կարելի է տեսնել թանգարանի հինգ հարկերում տեղակայված պատկերասրահները։ Յուրաքանչյուր սրահ իրեն հատուկ թեմատիկա ունի։ Օրինակ, ժամացույցների սրահում կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջանների ժամացույցներ՝ սկսած վաղ եգիպտական և հռոմեական դարաշրջաններից մինչև ամենաժամանակակից մոդելներ։ Ինչպես նաև կան սրահներ նվիրված աստղագիտական գյուտերին, քիմիային, տպագրությանը, հաղորդակցությանը, ֆիզիկային և այլն։

Ամենավերին հարկը ամբողջությամբ նվիրված է թռչող սարքերին, ընդ որում յուրաքանչյուր սարքի կողքին տեղադրված է հեռախոս, որի խոսափողը վերցնելով կարելի է լսել այդ սարքի ստեղծման ողջ պատմությունը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Տեղեկություն թանգարանի մասին Archived 2016-01-10 at the Wayback Machine.

Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոնի գիտության թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité