Aller au contenu principal

Եղեռնի զոհերի հուշարձան (Մարսել)


Եղեռնի զոհերի հուշարձան (Մարսել)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեռնի զոհերի հուշարձան (այլ կիրառումներ)

Եղեռնի զոհերի հուշարձան, հուշարձան Ֆրանսիայի Մարսել քաղաքի Պրադո պողոտայի Մարսելի Սուրբ Սահակ և Սուրբ Մաշտոց Թարգմանչաց Հայկական տաճարի բակում։

Պատմություն

Հուշարձանը նվիրված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսվել են 1970 թվականի մայիսի 31-ին, հիմնարկեքի առաջին քարը տեղադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը։ Հուշարձանի բացումը կատարվել է 1973 թվականի փետրվարի 11-ին պետքարտուղար Ժոզեֆ Կոմիտիի գլխավորությամբ, մասնակցել է նաև Մարսելի փոխքաղաքապետ Գաստոն Դեֆերը։

Հեղինակներ

  • Քանդակագործ` Թորոս Ռասթկելենյան
  • Ճարտարապետ` Ալեն Փիրյան

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Եղեռնի զոհերի հուշարձան (Մարսել) by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité