Aller au contenu principal

Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն)


Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Լոնոդնի Սուրբ Սարգիս եկեղեցի (անգլ.՝ St.Sargis Armenian Apostolic church of London), Հայ Առաքելական եկեղեցու տաճար Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Կենսինգտոն թաղամասում։

Եկեղեցին գտնվում է հետևյալ հասցեում. St Sarkis Armenian ChurchIverna Gardens, Kensington London W8 6TP, UK։

Պատմություն

Եկեղեցու կառուցման աշխատանքները հովանավորել է հայ գորածարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանը տեղի հայ համայնքի «հոգևոր մխիթարության» և հավաքի վայր ապահովելու համար։ Եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել էին 1922 թվականի փետրվար ամսին, իսկ վերջացել են 1923 թ. հունվարի 11, երբ էլ եկեղեցին օծվել է։ Եկեղեցուն մերձ գտնվող քահանայի տունը նույնպես կառուցվել է եկեղեցու կառուցման ընթացքում։ Եկեղեցու ճարտարապետներն են եղել Արթուր Դեվիսը en (անգլ.՝ Arthur J. Davis) և Չարլզ Մյուեսին en (անգլ.՝ Charles Mewes), ով գծել է եկեղեցու գծապատկերը, հիմնվելով Հայաստանում գտնվող 13-րդ դարի Հաղպատավանքի զանգակատան կառուցվածքին։ Եկեղեցուն ներքուստ և արտաքուստ կառուցված է Պորթլենդից բերված քարով։

1937 թվականին եկեղեցու հյուսիսային մասոմ ապսիդաձև մկրտության ավազան է կառուցվել, իսկ արևմտյան կողմից տաճարը լայնացրել են ավելի շատ մարդ ընդունելու համար։ Ավելի ուշ, 1950 թվականին հարավարևելյան մասում խորան է ավելացվել։ Բոլոր այդ ավելացումները կատարել են Հոլոուեյ եղբայրները (անգլ.՝ Holloway Brothers) Դեվիսի և Մյուեսի ղեկավարության ներքո։

Ժամանակակից իրավիճակ

Այժմ եկեղեցին ֆինանսավորվում է Գյուլբեկյանի կողմից հիմնադրված հիմնադրամից։

Եկեղեցու պահպանություն

Եկեղեցու Հոգաբարձական խորհուրդը.

  • Հրաչ Չիլինգարյան (Hratch Tchilingirian, PhD, նախագահ)
  • Ջոն Կյուրկջյան (John Kurkjian, MA, տեղակալ)
  • Գագիկ Ստեփան-Սարգսյան (Gagik Stepan-Sarkissian, PhD, քարտուղար)
  • Հովնան Համբարձումյան (Hovnan Hampartsoumian, FCA, գանձապահ)

Եկեղեցու հոգաբարձուները

  • Քրիստոֆեր Արրաթոն (Christopher Arratoon)
  • Լևոն Չիլինգիրյան (Levon Chilingirian, OBE)
  • Փոլ Գյուլբենկյան (B Paul Gulbenkian, LLB)
  • Գրեգորի Քինգ-Անդերվուդ (Gregory King-Underwood)
  • Սթիվ Մուրադյան (Steve Mouradian)
  • Ստեփան Հովհաննեսով (Stepan Ovanessoff)
  • Արմենակ Տոպալյան (Armenag Topalian)

Հետաքրքիր փաստեր

  • Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին Հաղպատի վանքի զանգակատան կրկնօրինակն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին «Հայազգ» ռուսալեզու հանրագիտարանում(չաշխատող հղում) (ռուս.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité