Aller au contenu principal

Ֆրանսիայի հայկական թանգարան


Ֆրանսիայի հայկական թանգարան


Մուզե Արմենի դե Ֆրանս (ֆր.՝ Musée arménien de France), մասնավոր թանգարան է Փարիզում։

Թանգարանը ներկայումս չի գործում։ Հավաքածուին կարելի է ծանոթանալ www.le-maf.com կայքում։

Պատմություն

Թանգարանը հիմնվել է 1949 թվականին, Նուրհան Ֆրինգյանի կողմից՝ պահպանելու հայ ժողովրդի մշակութային հարստությունը և հիշողությունը սփյուռքում։

Ֆրանսիայի հայկական թանգարանը (ՖՀՄ) մշակութային արժեքները ցուցադրվել են Փարիզի «Էնների» հյուրանոցի առաջին հարկում տեղակայված երկու սրահներում, որոնք տրամադրվել էին համաձայն 1953 թվականի ապրիլի 24-ի նախարարական դեկրետի։ Թանգարանը պաշտոնապես բացվել է 1953 թվականի հոկտեմբերի 9-ին, որին ներկա են գտնվել Ֆրանսիայի նախագահ Վենսան Օրիոլը, ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժորժ Բիդոն և այլք։

1978 թվականին թանգարանը հանձնվել է Ֆրանսիայի պետությանը և ճանաչվել որպես հանրային սեփականություն։

1995 թվականին շենքային պայմաններից ելնելով թանգարանը հանրության համար փակվել է։

Թանգարանը կործանման եզրին

2011 թվականին թանգարանի զբաղեցրած փարիզյան առանձնատան վերանորոգման աշխատանքների պատրվակով, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունն առաջարկել է Հայկական թանգարանին ժամանակավորապես ազատել իր ցուցասրահները և տեղափոխել հավաքածուն, հավաստիացնելով, որ աշխատանքների ավարտից հետո՝ 2012 թվականի մայիսին, նույնությամբ կվերադարձվի իր նախնական վայրը։ Սակայն շենքի վերանորոգման ավարտից հետո, մշակույթի նախարարությունը մերժել է ազատել այժմ մեկ այլ թանգարանի պահոց դարձած ցուցասրահները։

Հավաքածու

Հավաքածուն ընդգրկում է հայկական մշակութային ժառանգության նմուշներ, այդ թվում ձեռագրեր, եկեղեցական զարդեր, Աստվածաշունչը՝ թարգմանված տարբեր լեզուներով, գեղանկարներ, արձաններ, հմայագրեր և շուրջ 500 մետաղադրամներ։

Ծանոթագրություններ

Հղումներ

  • Evene.fr կայքում (ֆր.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆրանսիայի հայկական թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité