Aller au contenu principal

Լոնդոնի ֆոնդային բորսա


Լոնդոնի ֆոնդային բորսա


Լոնդոնի ֆոնդային բորսա, ֆոնդային բորսա Լոնդոն Սիթիում, Միացյալ Թագավորություն։ Տեղակայված է Պետերնոսթեր հրապարակում՝ Սուրբ Պողոսի տաճարի մոտ։ 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ բորսայի կապիտալիզացիան կազմում էր $6.06 տրիլիոն՝ դարձնելով բորսան երրորդ խոշորագույնը աշխարհում և խոշորագույնը Եվրոպայում։ Բորսան ամենահին բորսաներից մեկն է Եվրոպայում։ Պաշտոնապես հիմնադրվել է 1801 թվականին, սակայն նրա պատմությունն սկսել է 1570 թվականին, երբ արքայի ֆինանսական գործակալ և խորհրդական Թոմաս Գրեշեմը իր անձնական փողերով կառուցեց Արքայական բորսան։

Լոնդոնի բորսայի բաժնետոմսերի շուկան բաժանվում է 2 մասի՝

  • հիմնական (անգլ.՝ main, official), որը հասանելի է այն ընկերություններին, որոնք բավարարում են Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների վերահսկման մարմնի պահանջներին (անգլ.՝ The Financial Services Authority (FSA))
  • այլընտրանքային (անգլ.՝ Alternative Investments Market, AIM), պակաս խիստ պահանջներով, որը նախատեսված է երիտասարդ, հիմնականում նորարական ընկերությունների համար։

Լոնդոնի ֆոնդային բորսան համարվում է ամենամիջազգայնացվածը․ նրան է բաժին ընկնում բաժնետոմսերի միջազգային առևտրի մոտ 50 տոկոսը․ 2004 թվականին այնտեղ արժեթղթեր ունեին 340 օտարերկրյա կազմակերպություն՝ աշխարհի 60 երկրներից, իսկ օտարերկրյա արժեթղթերի թողարկիչ կազմակերպությունների բաժնետոմսային առևտրի ծավալը կազմեց 2229 մլրդ ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ Միացյալ Թագավորության տարածքում տեղակայված է 22 ֆոնդային բորսա (ամենախոշորները գտնվում են Լոնդոնում, Լիվերպուլում, Գլազգոյում և Բիրմինգհեմում)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Լոնդոնի ֆոնդային բորսայի պաշտոնական կայք (անգլ.)
  • Լոնդոնի ֆոնդային բորսան հրաժարվել է վաճառվել Nasdaq-ին (ռուս.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոնի ֆոնդային բորսա by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité