Aller au contenu principal

Բեյքեր սթրիթ


Բեյքեր սթրիթ


Բեյքեր սթրիթ (անգլ.՝ Baker Street), փողոց Լոնդոնի Վեստմինստեր քաղաքի Մերիլեբոն շրջանում։ Երկարությունը երկուսուկես կիլոմետր։ A41 մայրուղու մասն է։

Առավել հայտնի է Արթուր Կոնան Դոյլի հայտնի գրական կերպար` մասնավոր դետեկտիվ Շերլոկ Հոլմսի կապով։ Հեղինակի հորինվածքի համաձայն, խուզարկուն ապրում էր Բեյքեր սթրիթում, 221 b տանը, որը իրականում գոյություն չունի։ Փողոցն իր անունն ստացել է ճարտարապետ Ուիլյամ Բեյքերի պատվին (18-րդ դարում)։ Ի սկզբանե Բեյքեր սթրիթում բնակվում էին ունևորները, սակայն այժմ այստեղ տեղակայված է հիմնականում անշարժ գույք։

Տեղադրություն

Փողոցը տարածվում է Ռիջենս պարկի հարավում, Գլոստեր-փլեյսին զուգահեռ, հատում է Մերիլեբոն-րոուդը, Յորք սթրիթը, Փորթմանի հրապարակը և Ուիգմոր-սթրիթը։ Ուիգմոր-սթրիթի և Բեյքեր սթրիթի խաչմերուկում սկիզբ է առնում Օրչանդ սթրիթը, որն էլ իր հերթին, ավարտվում է Օքսֆորդ-սթրիթի հետ խաչվելով։

Փողոցում տեղակայված է նույնանուն մետրոպոլիտենի կայանը։ Կայանի հարևանությամբ գտնվում է գտնված իրերի բյուրոն։ Բեյքեր սթրիթի կայանը մետրոպոլիտենի առաջին կայանն է աշխարհում։ 1990 թվականին Բեյքեր սթրիթում բացվեց Շերլոկ Հոլմսի թանգարանը։ Արդյունքում՝ վեպի հերոսը ունեցավ իրական տուն, Մադամ Տյուսոյի թանգարանի անկյունում։ Նրա հարևանությամբ գտնվում է խանութ նվիրված լիվերպուլյան Բիթլզ քառյակին, իսկ նրա դիմաց ռոք երաժշտության խանութ է։

Հայտնի բնակիչներ

  • 1835 թվականին Բեյքեր սթրիթում բացվեց առաջին մշտապես գործող ցուցահանդեսը՝ մոմե արձանների Մադամ Տյուսոյի թանգարանը։ 1884 թվականին թանգարանը տեղափոխվեց և այժմ գտնվում է անկյունում, Մերիլեոն-րոուդում։
  • 1940 թվականին այստեղ բացվեց Հատուկ գործողությունների մասնաճյուղը, որը հետախուզական և դիվերսիոն ծառայությունների համակարգ է։ Այն գործել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։
  • 1967 թվականի դեկտեմբերի 7-ից 1968 թվականի հուլիսի 30-ը Բեյքեր սթրիթ, 9 հասցեում գտնվում է «Корпорации „Apple“»՝ Բիթլզի առաջին ձեռնարկություններից մեկը։ 55 Բեյքեր սթրիթ հասցեում հարյուր տարի շարունակ գտնվում էր «Marks & Spencer» ընկերության գլխավոր մասնաճյուղը, ժամանակին ամենամեծը Մեծ Բրիտանիայի մանրածախ առևտրի բնագավառում։ 2004 թվականին գլխավոր մասնաճյուղը տեղափոխվեց Լոնդոնի Փադդինքթոն թաղամասում Մոսեսյան & ընկերներ ընկերության նախագծած շենք
  • 1960-ական թվականներին Բեյքեր սթրիթում է ապրել հայտնի բրիտանական երգչուհի Դասթի Սփրինգֆիլդը։
  • 1971 թվականի սեպտեմբերի 11-ին «Լլոյդս բանկ»ի Բեյքեր սթրիթի մասնաճյուղում տեղի էր ունեցել խոշոր գողություն։ Ընդհանուր գողացված գումարը կազմում էր 3 միլիոն ֆունտ։

Գրականություն և կինո

Բեյքեր սթրիթում ապրել են շատ գրական և մուլտիպլիկացիոն հերոսներ. Շերլոկ Հոլմս, գաղտնի գործակալ Դենժեր Մաուս, Սեկստոն Բլեք, Ջեյմս Բլեք։ Բրիտանական երգիչ Ջերրի Ռաֆֆերթին 1978 թվականին թողարկեց «Բեյքեր սթրիթ» երգը, որը Billboard Hot 100-ում զբաղեցրեց երկրորդ տեղը։ 2008 թվականին նկարվել էր The Bank Job ֆիլմը, որը պատմում էր Լլոյդ բանկի 1971 թվականի թալանման մասին։ Դոկտոր Հաուսը գրանցված էր Բեյքեր սթրիթ 221B, Փրինսթոն, Նյու Ջերսի։ Դա կարելի է իմանալէ նայելով նրա փաստաթղթերին 7 սեզոնի 13-րդ սերիայում։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Բեյքեր սթրիթ by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité

Non trouvé