Aller au contenu principal

Սիբելիուս ակադեմիա


Սիբելիուս ակադեմիա


Սիբելիուս ակադեմիա (ֆիններեն՝ Sibelius-Akatemia, շվեդ.՝ Sibelius-Akademin), Հելսինկիի արվեստի համալսարանի 3 համալսարաններից մեկը, համալսարանական մակարդակի երաժշտական դպրոց Հելսինկիում և Կուոպիոյում։ Ունի չափահասների ուսուցման կենտրոն Յարվենպյաայում և վերապատրաստումների կենտրոն Սեյնյայոկիում։ Ակադեմիան Ֆինլանդիայի միակ երաժշտական համալսարանն է։

Սիբելիուս ակադեմիան Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթի կազմակերպիչներից է։

Պատմություն

Ակադեմիան հիմնադրվել է 1882 թվականին Մարտին Վեգելիուսի կողմից որպես Helsingfors musikinstitut («Հելսինկիի երաժշտական ինստիտուտ»), ակադեմիա դարձել է (Sibelius-Akatemia) 1939 թվականին, ի պատիվ իր նախկին ուսանող և Ֆինն հանրահայտ ջութակահար Յան Սիբելիուսի` կրում է նրա անունը։ 2013 թվականին ակադեմիան միավորվեց երկու անկախ համալսարանների հետ` Հելսինկիի թատերական ակադեմիայի և Հելսինկիի գեղարվեստի ակադեմիայի հետ, և կազմավորվեց Հելսինկիի արվեստի համալսարանը։

Կոչումներ, գիտական աստիճաններ

Սիբելիուս ակադեմիան տրամադրում է որակավորված երաժշտի կոչում, ունի նաև հետբուհական կրթության և հետազոտական աշխատանքի հնարավորություններ։ Հետբուհական կոչումներից են արվեստի լիցենզավորված մասնագետ և երաժշտության արվեստի դոկտոր։

Ծրագրեր

Ակադեմիան առաջարկում է հետևյալ ծրագրերը

  • Եկեղեցական երաժշտություն
  • Երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ծրագիր
  • Ժողովրդական երաժշտություն
  • Ջազային երաժշտություն
  • Նվագախմբային և երգչախմբային դիրիժորություն
  • Երաժշտական կրթություն
  • Երաժշտական տեխնոլոգիա
  • Երաժշտական կատարում
  • Վոկալ երաժշտություն
  • Արվեստի կառավարում

Ականավոր ուսանողներ և դասախոսներ

Կոմպոզիտորներ

  • Կալևի Ախո
  • Էրիկ Բերգման
  • Պաավո Հեյնինեն, կոմպոզիցիայի նախկին պրոֆեսոր
  • Տուոմաս Կանտելինեն
  • Մագնուս Լինդբերգ
  • Ջաակո Մանտջարվի
  • Էրկի Մելարտին
  • Վելի-Մատի Պումալա
  • Կաիջա Սաարիահո
  • Աուլիս Սալինեն
  • Յան Սիբելիուս

Դիրիժորներ

  • Լեո Ֆունտեկ (1885–1965), ջութակահար, դիրիժոր, երաժշտության պրոֆեսոր
  • Պիետարի Ինկինեն, ջութակահար, դիրիժոր
  • Սաշա Մակիլա
  • Սակարի Օրամո
  • Ջորմա Պանուլա
  • Էսա-Պեկա Սալոնեն
  • Ջուկա-Պեկա Սարաստե
  • Դավիթ Սիրլե
  • Լեյֆ Սեգերստամ
  • Օսմո Վանսկա

Տես նաև

  • Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Sibelius Academy
  • Sibelius Academy official Facebook page
  • Effects of the Bologna Declaration on Professional Music Training in Europe Արխիվացված 2005-09-30 Wayback Machine
  • European Association of Conservatoires (AEC)

Text submitted to CC-BY-SA license. Source: Սիբելիուս ակադեմիա by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité