Aller au contenu principal

Ժենվիլյե


Ժենվիլյե


Ժենվիլյե (ֆր.՝ Gennevilliers), քաղաք և կոմունա ֆրանսիական Օ-դը-Սեն դեպարտամենտում, Նանտերի շրջանում, երկու կանտոնների վարչական կենտրոն։

Աշխարհագրական դիրք

Ժենվիլյեն Փարիզի հյուսիսարևմտյան արվարձանն է, գտնվում է Սենայի ափին։

Պատմություն

Ժենվիլյեի տարածքը բնակեցված է եղել հին ժամանակներից։ Բնակիչները զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ և որսով։ Մինչև 1302 թվականին սեփական եկեղեցական համայնք ունենալը Ժենվիլյեն պատկանում էր Անիեր-սյուր-Սենին։ 1740 և 1910 թվականներին Ժենվիլյեն խիստ տուժել է մակընթացությունից։ 1746 թվականին հերցոգ Ռիշելյեն այստեղ կառուցում է իր ամրոցը, որտեղ ընդունել է թագուհի Մարիա Լեշչինսկայային, Լյուդովիկոս 15-րդին, մարքիզուհի դե Պոմպադուրին։ Այս ամրոցում է Բոմարշեն գրել իր «Անմիտ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսը։

19-րդ դարի վերջերին քաղաքում՝ Էդուարդ Մանեի և Գյուստավ Կայբոտի ընտանիքներում են հյուրընկալվել իմպրեսիոնիստ շատ նկարիչներ՝ Պոլ Սեզանը, Կլոդ Մոնեն, Բերտա Մորիզոն, Օգյուստ Ռենուարը, Ալֆրեդ Սիսլեյը, ինչի շնորհիվ էլ Ժենվիլյեն, ինչպես նաև մոտակա Արժանտյոն պատկերվել են շատ կտավներում։

Ժենվիլյեի արդյունաբերական զարգացումը սկսվեց միայն 20-րդ դարի սկզբին։ 1909 թվականին այնտեղ կառուցված երկաթուղին քաղաքը դարձրեց արդյունաբերական կենտրոն։

Տնտեսությունը և արդյունաբերությունը

Ժենվիլյեում է գտնվում Փարիզի և Իլ դը Ֆրանսի գետային գլխավոր նավահանգիստը։

Տրանսպորտ

Ժենվիլյեն Փարիզին կապվում է մետրոյով, արագընթաց RER տրանսպորտով։

Քույր քաղաքներ

  •  Գերմանիա, Բերգկամեն
  •  Միացյալ Թագավորություն, Բիրկենհեդ
  •  Լեհաստան, Օստրովեց Սվենտոկշիսկի
Collection James Bond 007

Նշանավոր բնակիչներ

  • Օգյուստ Մանե (1797-1862)- իրավաբան, Պատվավոր լեգեոնի անդամ
  • Իզաբել Աջանի (1955)- ֆրանսիացի դերասանուհի
  • Գարա Դեմբելե (1986)- ֆրանսիացի ֆուտբոլիստ
  • Դավիթ Ն'Գոգ - (1989) ֆրանսիացի ֆուտբոլիստ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Ժենվիլյե by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé