Բուժիվալ (ֆր.՝ Bougival), Փարիզի արևմտյան արվարձանը, տեղակայված է քաղաքի կենտրոնից 15,3 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ 8432 մարդ (1999)։ Բուժիվալի կենտրոնում ամենատպավորիչ շինությունը Տիրամոր եկեղեցին է, որը կառուցվել է դեռևս XII դարում։ Լյուդովիկոս XIV-ի օրոք այստեղ կառուցված է եղել ֆրանսիական ինժեներական մտքի հրաշքը՝ Վերսալի շատրվանները ջրով մատակարարող Մարլի պոմպային մեքենան։
XIX դարում Բուժիվալը «հեղեղվել» է փարիզյան բուրժուազիայով։ Մշակութային կյանքի կենտրոնը երգչուհի Պոլինա Վիարդոյի վիլլան էր, որին կից բնակություն էր հաստատել նրա երկրպագու Իվան Տուրգենևը։ Այստեղ է նա կնքել է իր մահկանացուն 1883 թվականին։ Իսկ դրանից մի քանի տարի առաջ Բուժիվալում մահացել էր կոմպոզիտոր Ժորժ Բիզեն` «Կարմեն»-ի հեղինակը։
Բուժիվալն անվանում են «իմպրեսիոնիզմի օրրան», քանի որ Կլոդ Մոնեն, Օգյուստ Ռենուարը և Ալֆրեդ Սիսլեյը հաճախ էին այստեղ գալիս պլենէրի։ Ռենուարի վրձնին է պատկանում «Պար Բուժիվալում» կտավը (1883)։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou