Aller au contenu principal

Համաշխարհային առևտրի կենտրոն


Համաշխարհային առևտրի կենտրոն


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀԱԿ (այլ կիրառումներ)

Համաշխարհային առևտրի կենտրոն, կրճատ՝ ՀԱԿ (անգլ.՝ World Trade Center), ճապոնական ծագումով ամերիկյան ճարտարապետ Մինորու Յամասակիի կողմից նախագծված 7 շենքից կազմված համալիր, որը պաշտոնապես բացվել է 1973 թվականին Նյու Յորքում, ԱՄՆ։ Համալիրի ճարտարապետական դոմինանտ էին հանդիսանում երկու աշտարակ (իրականում աշտարակի չափանիշներին նրանք այդքան էլ չէին համապատասխանում), որից ամենը ուներ 110 հարկ։ Հյուսիսային աշտարակը 417 մ բարձրությամբ, իսկ ծայրաձողով՝ 526,3 մ, իսկ Հարավայինը 415 մետր։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ՀԱԿ-ի համալիրը ահաբեկչական ակտի արդյունքում կործանվել է։ Կառուցողական աշխատանքների ավարտումից հետո աշտարակները եղել են աշխարհի ամենաբարձր երկնաքերները (մինչև դրանց կառուցումն այդ կոչումը կրում էր Էմփայր Սթեյթ Բիլդինգը, որը ահաբեկչությունից հետո կրկին դարձավ Նյու Յորքի ամենաբարձր շենքը)։ Երբեմն այդ աշտարկները ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետության խորհրդանիշ են անվանում։

Տես նաև

  • Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ
  • Առևտրի համաշխարհային կենտրոն 1

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքը(անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Համաշխարհային առևտրի կենտրոն by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé