Aller au contenu principal

Մարմոտան Մոնե թանգարան


Մարմոտան Մոնե թանգարան


Մարմոտան Մոնե թանգարան, (ֆր.՝ Musée Marmottan Monet), գեղարվեստի թանգարան Փարիզի 16-րդ շրջանում։ Հավաքածուն ընդգրկում է իմպրեսիոնիստների և պոստիմպրեսիոնիստների մոտ 300 կտավ։ Թանգարանում ներկայացված են Կլոդ Մոնեի, Բերտա Մորիզոյի, Էդգար Դեգայի, Էդուարդ Մանեի, Ալֆրեդ Սիսլեյի, Կամիլ Պիսսարոյի, Պոլ Գոգենի, Պոլ Սինյակի, Օգյուստ Ռենուարի գործերը։ Բացի դրանից՝ թանգարանում պահվում են նկարազարդ ձեռագիր մատյաններ, Նապոլեոնի շրջանի արվեստի գործեր, իտալական և ֆլամանդական գեղանկարչությունը ներկայացնող կտավներ։

Մետրոյի մոտակա կայարանը Լյա Մյուետն է։

Պատմություն

Նախկինում թանգարանի շենքը եղել է հերցոգ Վալմի որսորդական տնակը Բուլոնյան անտառի եզրին։ Տնակը 1882 թվականին ձեռք է բերել Ժյուլ Մարմոտանը՝ հետագայում ժառանգություն թողնելով որդուն։ Պոլ Մարմոտանը, ով շատ հետաքրքրված էր Նապոլեոնի շրջանի արվեստով, մեծացնում է հոր հավաքածուն՝ այն համալրելով նկարներով և կահույքով։ Մարմոտանը արվեստի գործերը և տունը ժառանգություն է թողել Ժյուլիան ակադեմիային, որն էլ 1934 թվականին այն դարձրել է թանգարան։

Սկզբնական շրջանում հավաքածուն ներկայացնում էր Ֆրանսիայի առաջին կայսրության շրջանի գործեր, բայց շուտով փոխում է ուղղվածությունը՝ շնորհիվ երկու խոշոր նվիրատվությունների։ 1957 թվականին Վիկտոր Դոնոպ դե Մոնչին թանգարանին նվիրում է իր հոր՝ իմպրեսիոնիստների կողմնակից դոկտոր Ժորժ դե Բելիոյի հավաքածուն, որը բաղկացած էր իմպրեսիոնիստների աշխատանքներից։ 1966 թվականին Կլոդ Մոնեի երկրորդ որդին՝ Միշել Մոնեն, թանգարանին է նվիրում իր հոր աշխատանքները։ Այդպիսով՝ Մոնեի աշխատանքների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն գնվում է Մարմոտան Մոնե թանգարանում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թանգարանի պաշտոնական կայք


Text submitted to CC-BY-SA license. Source: Մարմոտան Մոնե թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité

Non trouvé