Aller au contenu principal

Կոնկորդի հրապարակ


Կոնկորդի հրապարակ


Կոնկորդի հրապարակ (ֆր.՝ La place de la Concorde, բառացի՝ Համերաշխության հրապարակ), Փարիզի կենտրոնական հրապարակը։ Կլասիցիզմի շրջանի քաղաքաշինության առանձնահատուկ դրսևորում է։ Ֆրանսիայում մեծությամբ երկրորդն է Բորդոյի des Quinconces հրապարակից հետո։

Պատմություն

Լյուդովիկոս XV-ի անվան հրապարակը, որը արքայի՝ ճարտարապետ Գաբրիելին տված հրամանով կիսվել էր Ելիսեյան դաշտերի և Թյուիլրի պալատի այգու միջև, 1755 թվականին իրենից ներկայացնում էր խրամներով շրջապատված ութանկյուն։ Ութ անկյուններում կանգնեցված էին սիմվոլիկ արձաններ, որոնք խորհրդանշում էին Ֆրանսիայի գլխավոր քաղաքները։ Հրապարակի մեջտեղում կանգնեցված էր Լյուդովիկոս XV՝ ձիուն հեծած արձանը (քանդակագործներ՝ Բուշարդոն և Պիգալ)։

Հրապարակի ձախ կողմում վեր էին խոյանում ծովային նախարարության և Կրիյոն պալատի վեհաշուք շենքերը։ 1787-1790 թվականներին Սենայի վրա կառուցվում է Կոնկորդի կամուրջը, որը հակառակ ափին հենվում է Բուրբոնյան պալատին։

Ֆրանսիական հեղափոխություն

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ թագավորի՝ հրապարակի կենտրոնում գտնվող արձանը փոխարինվեց հսկա գիլիոտինով։ Այստեղ ցնծացող ամբոխի աչքի առաջ գյխատվեցին [[Լյուդովիկոս XVI (Ֆրանսիայի թագավոր)|Լյուդովիկոս XI]-]ը և թագուհի Մարի Անտուանետը, ավելի ուշ՝ Դանտոնը և Ռոբեսպիերը։ Այդ շրջանում հրապարակը կոչվում էր Հեղափոխության հրապարակ։ Հրապարակն իր ներկայիս անունը ստացել է 1795 թվականին հեղափոխական ահաբեկումներն ավարտելու առթիվ հաշտության պատվին։

Եգիպտական կոթող

1831 թվականին եգիպտական տիրակալ Մուհամմադ Ալի փաշան ֆրանսիական կառավարությանը նվիրեց Ռամզես II-ի կոթողը։ Այն Փարիզ է բերվել 1833 թվականի դեկտեմբերի 21-ին և Լուի Ֆիլիպ արքայի հրամանով 1836 թվականի հոկտեմբերի 25-ին դրվել է Կոնկորդի հրապարակի կենտրոնում։ Արձանի պատվանդանին քանդակվել են պատկերներ, որոնք ներկայացնում են 23 մետր բարձրություն և 250 տոննա քաշ ունեցող արձանի՝ Եգիպտոսից Ֆրանսիա բերվելը։ Նման կոթողներ տեղադրված են նաև Լոնդոնում և Նյու Յորքում։ Կոթողի ոսկեզօծ գագաթը հայտնվել է ավելի ուշ՝ 1998 թվականին։

Առանձնահատկություններ

  • Հրապարակը արևմուտքից հարում է Ելիսեյան դաշտերին։
  • Արևելքից հրապարակը հարում է Թյուիլրի պալատի այգիներին։
  • Հյուսիսից երկու միանման քարաշեն շենքեր են (ծովային նախարարություն և Կրիյոն պալատ), որոնք բաժանված են Ռոյալ փողոցով. այն տանում է դեպի Մադլեն եկեղեցի։
  • Հրապարակի ութ անկյուններում Ֆրանսիայի ութ խոշորագույն քաղաքները խորհրդանշող քանդակներ են։
  • Ֆրանս-պրուսական պատերազմից հետո, երբ Էլզաս-Լոթարինգիան անցել է Գերմանիային, Ստրասբուրգը խորհրդանշող քանդակը տոների ժամանակ երիզվել է սգո սև ժապավենով և ծաղկեպսակներով։ Այս ավանդույթը պահպանվել է այնքան, մինչև Ֆրանսիան կրկին վերադարձրել է տարածքները Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Արվեստում

Էդգար Դեգան ունի «Կոնկորդի հրապարակ» վերնագրով նորարական կտավ, որը Բեռլինի գրավումից հետո բերվել է ԽՍՀՄ և այժմ պահվում է Էրմիտաժում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Կոնկորդի հրապարակի լուսանկարներ Արխիվացված 2013-04-06 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Կոնկորդի հրապարակ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé