Aller au contenu principal

Մյունխենի ահաբեկչություն (2016)


Մյունխենի ահաբեկչություն (2016)


Մյունխենի ահաբեկչություն (գերմ.՝ Amoklauf in München am 22. Juli 2016), կատարվել է 2016 թվականի հուլիսի 22-ին Մյունխենի Մոզախ շրջանում գտնվող Օլիմպիա առևտրի կենտրոնում։ Հրաձգությունը սկսել է տեղական ժամանակով 17:52-ին առևտրի կենտրոնում գտնվող ՄաքԴոնալդսի առջև։ Ոստիկանության խոսնակը միջադեպը կոչել է «հրաձգություն»։ Ոստիկանությունը հայտնել է զոհերի մասին. ըստ նախնական տվյալների` կա 15 զոհ և վիրավորներ։ Ահաբեկիչները, ըստ նախնական տվյալների, եղել են երկու հոգի, որոնցից մեկին հաջողվել է թաքնվել մետրոյում։

Հայտարարություն է հնչել զերծ մնալ Մյունխենի Կարլսպլաց շրջանից, որտեղ գտնվող մետրոյի տարածքում նույնպես կրակոցներ են հնչել։ Վարորդները զգուշացվել են ուղևորներ չվերցնել։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Մյունխենի ահաբեկչություն (2016) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité