Aller au contenu principal

Մադրիդի թագավորական կոնսերվատորիա


Մադրիդի թագավորական կոնսերվատորիա


Մադրիդի թագավորական կոնսերվատորիա (իսպ.՝ Real Conservatorio Superior de Música de Madrid), երաժշտական դպրոց Իսպանիայի մայրաքաղաքում՝ Մադրիդում։

Պատմություն

Երաժշտության թագավորական կոնսերվատորիան հիմնադրվել է Ֆերդինանդ VII թագավորի հրամանագրով 1830 թվականի հուլիսի 15-ին։ Ի սկզբանե գտնվել է Մարիա Քրիստինա թագուհու հովանու ներքո։ Դասերն սկսվել են 1931 թվականի հունվարի 1-ից, բացումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, որին հաջորդած քաղաքացիական պատերազմի տարիներին կոնսերվատորիան ունեցել է ֆինանսական խնդիրներ։ 1852 թվականին թագավորական թատրոնի շենքի բացմամբ տեղափոխվել է այդ շենք։ 1857 թվականին ուսուցման գործընթացը կայունացել է, բարեփոխվել է կրթական համակարգը, դասընթացները բաժանվել են նախնական ուսուցման և բարձր հմտությունների դասընթացների։ Ուսուցման համակարգի հետագա կատարելագործումը կապված է Թոմաս Բրետոնի անվան հետ, ով ղեկավարել է կոնսերվատորիան 20-րդ դարի սկզբին։ 1925 թվականին թատրոնի շենքը հայտնվել է վթարային վիճակում և փակվել է։ Հետագա քառասուն տարիների ընթացքում կոնսերվատորիան հանգրվանել է տարբեր կառույցներում, իսկ 1966 թվականին կրկին տեղակայվել է թատրոնի շենքում։ 1990 թվականին կոնսերվատորիային հատկացվել է Ռեյնա Սոֆիա թանգարանի դիմաց գտնվող 18-րդ դարում կառուցված առանձին շինությունը (նախկինում՝ Սան Կառլոս թագավորական հիվանդանոց)։

Շրջանավարտներ

Դպրոցի հայտնի շրջանավարտներից են՝

Գրականություն

  • Federico Sopeña. Historia crítica del Conservatorio de Madrid. — Madrid: Ministerio de Educación y Ciencia, Dirección General de Bellas Artes, 1967.

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Մադրիդի թագավորական կոնսերվատորիա by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé