Aller au contenu principal

Սարսուելա թատրոն


Սարսուելա թատրոն


Սարսուելա թատրոն (իսպ.՝ Teatro de la Zarzuela), թատրոն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Թատրոնը հիմնականում նվիրված է սարսուելային (իսպանական ավանդական երաժշտական թատրոնի ժանր), ինչպես նաև օպերետին և մենահամերգներին։

1994 թվականին ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural):

Պատմություն

Թատրոնի շենքը իսպանական լիրիկական ընկերության նախաձեռնությամբ նախագծել է ճարտարապետ Խերոնիմո դե լա Գանդարան, կառուցել է Խոսե Մարիա Սանչես Գալարտը՝ Իսպանիայի մայրաքաղաքում օպերետային ներկայացումների համար տարածք ապահովելու նպատակով։ Նախագծվել է Միլանի Լա Սկալա թատրոնի մոդելով։ Հանրության համար բացվել է 1856 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Իսպանիայի թագուհի Իզաբելլա II-ի ծննդյան օրը։ Անվանումը գալիս է սարսուելա բառից՝ թատրոնի տեսակ, որտեղ միմյանց հաջորդում են խոսելու և երգելու տեսարանները։ Թատրոնի ձևավորմանը խթանել են Ֆրանցիսկո Ասենխո Բարբիերին, Ռաֆայել Կալեխա Գոմեսը, Խոակին Գաստամբիդեն, Ռաֆայել Էռնանդոն, Խոսե Ինսենգան, բարիտոն Ֆրանսիսկո դե Սալասը, Լուիս դե Օլոնան, կոմպոզիտոր Կրիստոբալ Ուդրիդը, բանկիր Ֆրնասիսկո դե լաս Ռիվասի գլխավորությամբ։

19-րդ դարի երկրորդ կեսին Սարսուելա թատրոնը դարձել է Մադրիդի առաջատար օպերային թատրոն, որտեղ բեմադրվել են բազում գլուխգործոցներ։ 1909 թվականի նոյեմբերի 9-ին թատրոնի շենքը տուժել է հրդեհից։ Վերակառուցման ժամանակ կրճատվել է փայտի և մետաղի կիրառումը։ 1914 թվականին մաեստրո Լունան իր նվագախմբի հետ վերաբացել է թատրոնը։ Երբ 1925-1997 թվականներին Տեատրո Ռեալը փակվեց, ամբողջ ժամանակահատվածում Սարսուելա թատրոնը մնաց Մադրիդի առաջատար վայրը, որտեղ տեղի էին ունենում առավել խոշոր օպերային իրադարձությունները։ Թատրոնի ռեզիդենտ համույթը Մադրիդի համայնքային նվագախումբն է (իսպ.՝ Orquesta de la Comunidad de Madrid):

Ի սկզբանե թատրոնի առաստաղին պատկերված են եղել նկարիչներ Ֆրանսիկո Էռնանդես Տոմեի և Մանուել Կաստելյանոսի աշխատանքներից, որոնք 1956 թվականի վերանորոգման և կառուցվածքային փոփոխությունների ժամանակ ոչնչացվել են։ Իսպանիայի գրողների և հրատարակիչների միությունը ձեռք է բերել թատրոնը, թեև ճակատային և ինտերիերի հարդարանքները չեն պահպանվել։ Ավելի ուշ թատրոնը դարձել է պետության սեփականությունը։ 1984 թվականին Իսպանիայի մշակույթի նախարարությունը Մադրիդում օպերային թատրոնի բացակայության առկայությամբ ընդլայնեց թատերական գործունեության շրջանակը։ Բացի սարսուելայից օպերայում ընդգրկվեց նաև ֆլամենկո և այլ պարեր։ 1998 թվականից թատրոնի շենքին տրվել է ժառանգության կարգավիճակ և այն կրկին վերակառուցվել է՝ վերականգնելով բնօրինակ կառուցվածքի և ձևի շատ տարրեր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Սարսուելա թատրոն by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé