Aller au contenu principal

Մադրիդի քրիստոնեական մուրալյաներ


Մադրիդի քրիստոնեական մուրալյաներ


Մադրիդի քրիստոնեական մուրալյաներ (իսպ.՝ Muralla cristiana de Madrid), հայտնի են նաև որպես միջնադարյան պատեր։ Կառուցվել են Մադրիդում 11-12-րդ դարերում, երբ քաղաքը գտնվել է Կաստիլիայի գահի տիրապետության ներքո։ Դրանք կառուցվել են որպես մուսուլմանական ծագմամբ քարե պարսպի շարունակություն (9-րդ դար)՝ տեղավորելու Ռեկոնկիստայից հետո ի հայտ եկած նոր թաղամասերը։ 1561 թվականին պալատի հիմնադրումից հետո դրանք չօգտագործվեցին և գրեթե ամբողջությամբ քանդվեցին։ Դեռևս կանգուն են որոշ մնացորդներ, որոնք ինտեգրվել են տարբեր կառույցներում՝ El Madrid de los Austrias: Առավել կարևոր մնացորդները գտնվում են Mancebos, Don Pedro, Almendro, Escalinata, Espejo, Mesón de Paños և Cava Baja փողոցներում և Իզաբել II-ի անվան հրապարակում, Պլացցա դե Օրիենտե ստորգետնյա կանգառում։

1954 թվականին դեռևս պահպանված մնացորդները ընդգրկվել են Իսպանիայի Պատմական և գեղարվեստական արժեք ներկայացնող հուշարձանների ցանկում (իսպ.՝ Conjunto Histórico-Artístico):

Պատմություն

Ըստ ավանդույթի պատերի կառուցումը վերագրվում է Կաստիլիայի կայսեր Ալֆոնսո VII-ին (1126-1157), չնայած ենթադրվում է, որ աշխատանքներն սկսվել են նախքան նրա գահակալումը, Մադրիդի քրիստոնեական նվաճումից անմիջապես հետո (1083), Ալֆոնսո VI Քաջի օրոք (1040-1109)։

13-րդ դարի սկզբում պատերի կառուցումը դեռևս չէր ավարտվել. ինչպես նշվում է Մադրիդի 1202 թվականի խարտիայում «բոլոր աշխատանքներն ուղված են եղել պատերի կառուցմանը, մինչև դրանց ավարտը»։ Տարբեր քաղաքային փաստաթղթեր վկայում են, որ դրանց կառուցումն ավարտվել է 13-րդ դարի երկրորդ կեսին։ Պատերը պաշտպանական դեր են կատարել Ռեկոնկիստայից հետո՝ որպես քրիստոնյաների կողմից խլված տարածքների համախմբման վայր։

Մադրիդի քաղաքային աճին զուգընթաց՝ պատերից դուրս նոր արվարձանների ստեղծմամբ, պատերը քանդվեցին։

Առանձնահատկություններ

Մադրիդի քրիստոնեական պատերը պաշտպանել են 33 հեկտար տարածք, ութ անգամ ավելի մեծ տարածք, քան Մադրիդի մուսուլմանական պատերը։

Ի տարբերություն արաբական պարիսպների, որոնք կառուցվել են քառանկյուն աշտարակներով, քրիստոնեական կառույցը կապված է եղել կայծքարային ապարների շերտերի կիսագնդաձև աշտարակներին։ Քարի հատկանիշներից ելնելով՝ (հարվածի դեպքում առաջացնում է կայծեր) ստեղծվել է պատմական քաղաքի կարգախոսը. «Ես ջրի վրա կառուցված՝ պատերս կրակից են»։

Ըստ դիտարկումների եղել են շուրջ 130 և 140 աշտարակներ, յուրաքանչյուրը 10 կամ 15 մետր հեռավորության վրա։ Պատերն ամբողջ երկայնքով շրջապատված են եղել արտաքին խրամով։

Ունեցել է իրար հերթագայող չորս դարպասներ, յուրաքանչյուրը պաշտպանված հարևանությամբ գտնվող մեկ կամ մի քանի ավելի ուժեղ աշտարակներով, որոնցից ոչ մի հնագիտական մնացորդ չի պահպանվել։

  • Պուերտա դե Գվադալախարա (Puerta de Guadalajara)՝ եղել է քաղաքի հիմնական և շքեղ դարպասը՝ տեղակայված տարանցիկ առևտրային վայրում, նույն բարձրության վրա, որտեղ այժմ գտնվում է Կայե Մայորը։ Ունեցել է երկու մեծ աշտարակ, որոնց երկայնքով տարածվել է մուտքի կամարը։ 1535 թվականին Կառլոս V կայսրը (1500-1558) քանդել է բնօրինակ միջնադարյան դարպասը և այն փոխարինել երեք կամարներ և ավելի շատ զարդանախշեր ունեցող դարպասով, որն անհետացել է։ 1582 թվականի սեպտեմբերի 2-ի հրդեհի ժամանակ։
  • Պուերտա դե Բալնալու (Puerta de Valnadú, Balnadú)՝ գտնվել է Լեպատո, Կառլոս III և Վրգարա փողոցներին հարող թաղամասի կենտրոնում, Տեատրո Ռեալին մոտ
  • Պուերտա դե Մորոս (Puerta de Moros)՝ գտնվել է ներկայիս Պլազա դել Ումիլյադերոի հարավում, Ալմենդրո և Կավա Բախա փողոցների միջև։ Ավերվել է 1412 թվականին, ապստամբության ժամանակ։
  • Պուերտա Սերադա (Puerta Cerrada)՝ գտնվում է Պլազա դե պուերտա Սերադյում, ի սկզբանե կոչվել է Պուերտա դե լա Կուլեբրա (օձ)՝ վրան քանդակված վիշապի պատճառով։ Շրջապատված է եղել Վինագրե աշտարակով և 1569 թվականին քանդվել է, երբ Ֆիլիպ II Հաբսբուրգի կինը Էլիզաբեթ Վալուան մտել է քաղաք։

Այս մուտքերում ավելացվել են Մադրիդի մուսուլմանական պատերի երեք դարպասները՝ Սանտա Մարիա կամարը, Պուերտա դե լա Վեգան, Պուերտա դե լա Սագրան։

Պատերի երկայնքով կառուցվել են մի քանի պաշտպանական աշտարակներ, պահակադիտանոցներ, որոնք ունեցել են ռազմավարական դիրք։ 11-րդ դարում իսլամական բնակչության կողմից կառուցված Ուեսոս աշտարակը (Ոսկորների աշտարակ) ներառվել է քրիստոնեական պատերի մեջ՝ Պուերտա դե Բալնադուի պաշտպանության համար։ Վերջինիս մնացորդները ցուցադրվում են լազա դե Օրիենտե ստորգետնյա ավտոկանգառում։

Լավ պահպանված մնացորդներ

Մադրիդի քրիստոնեական պատերի առավել լավ պահպանված հատվածները ներառվել են քաղաքային տարբեր շենքերի ու ենթակառուցվածքների մեջ։ Շատ դեպքերում դրա հասանելիությունը շատ սահմանափակ է՝ հաշվի առնելով բնակարանների գտնվելու մասնավոր բնույթը.

  • Cava Baja
  • Calle del Almendro
  • Plaza de Puerta Cerrada
  • Plaza de Isabel II
  • Calle de la Escalinata
  • Calle del Mesón de Paños
  • Calle de los Mancebos
  • Calle del Espejo
  • Plaza de Oriente

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Information and photographs of the Christian Walls of Madrid in www.madridhistorico.com
  • Information of the Christian Walls of Madrid Արխիվացված 2013-04-14 archive.today in www.castillosnet.org


Text submitted to CC-BY-SA license. Source: Մադրիդի քրիստոնեական մուրալյաներ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité