Aller au contenu principal

Բանգկոկի գեղարվեստի և մշակույթի կենտրոն


Բանգկոկի գեղարվեստի և մշակույթի կենտրոն


Բանգկոկի գեղարվեստի և մշակույթի կենտրոն (թաի.՝ หอศิลปวัฒนธรรมแห่งกรุงเทพมหานคร), ժամանակակից արվեստի թանգարան, գտնվում է Բանգկոկում, Թաիլանդ։ Թանգարանը գտնվում է Պխայատխա և Ռամ I փողոցների անկյունում։

Պատմություն

Բանգկոկում ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծումը նախաձեռնվել է նահանգապետ Բոտչիտ Ռատակուլի կողմից։ 2000 թվականին սկսվել է թանգարանի կառուցումը, բայց որոշ ժամանակ անց շինարարությունը դադարեցվել է ֆինանսավորման համար առաջացած խնդիրների և կոռուպցիայի մեղադրանքի պատճառով։ 2005 թվականին թանգարանի շինարարությունը վերսկսվեց։ Նախապես պլանավորված էր թանգարանն անվանել «Ժամանակակից արվեստի թանգարան», բայց բացումից առաջ որոշվեց անվանել «Բանգկոկի գեղարվեստի և մշակույթի կենտրոն»։ Թանգարանը բացվել է 2008 թվականի հուլիսի 29-ին '«Always Roaming with a Hungry Heart» էքսպոզիցիայի ցուցադրությամբ, որտեղ ներկայացվում էին Թայլանդի Սիրինդխորն արքայադստեր նկարները։

Թանգարանի հիմնական նպատակն է ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցադրումը, մշակութային ծրագրերի, հին և նոր մշակույթների երկխոսության ապահովումը և նոր մշակութային ու գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծումը։

Ներկայումս թանգարանում ցուցադրվում են թաիլանդացի և արտասահմանյան արվեստի գործիչների ավելի քան 300 աշխատանքներ։

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

  • Информация о музее (անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Բանգկոկի գեղարվեստի և մշակույթի կենտրոն by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé