Aller au contenu principal

Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)


Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)


Ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ Museum of Modern Art, կրճատ` MoMA), ժամանակակից արվեստի առաջին թանգարաններից մեկը։ Ունենալով ընդգրկուն հավաքածու` նմանատիպ շատ թանգարանների համար չափանիշ է հանդիսանում։ ԱՄՆ-ի` այցելուների թվով երրորդ թանգարանն է, մտնում է աշխարհի ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարանների 20-յակի մեջ։ 2013 թվականին թանգարան է այցելել 3.066.337 մարդ։ Նյու Յորքի տեսարժան վայրերից է։

Պատմություն

Թանգարանը հիմնադրվել է 1928 թվականին Մանհեթենի գրասենյակային տարածքների վեց սրահներում Ռոքֆելլերների ընտանիքի աջակցությամբ։ Թանգարանի առաջին տնօրենը եղել է արվեստագետ Ալֆրեդ Բարրը։

Թանգարանի հավաքածուի մեջ են մտնում այնպիսի ստեղծագործություններ, առանց որոնց դժվար է պատկերացնել 20-րդ դարի արվեստը։ Այդպիսիք են Վան Գոգի «Աստղալից գիշեր», Անրի Մատիսի «Պար», Պաբլո Պիկասսոյի «Ավինյոնի աղջիկները», Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևություն», Բրինկուշիի «Թռչունը տարածության մեջ» գործերը։

Թանգարանի ներկայիս շենքի շինարարությունը սկսվել է 1939 թվականին։ 1950-ական թվականներին այն ինտերնացիոնալ ոճով վերակառուցել է Ֆիլիպ Ջոնսոնը։ 1980-ական և 2000-ական թվականների վերանորոգումների արդյունքում թանգարանի մակերեսը մեծացել է մի քանի անգամ։

1947 թվականին թանգարանը պայմանագիր է կնքել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հետ, որի համաձայն` արվեստի գործերը, որոնք ժամանակակից արվեստից անցնում են դասականի մեջ, անցնում են Մետրոպոլիտեն թանգարանին։ Եթե վեց տարի հետո պայմանագիրը չչեղարկվեր, ապա Ժամանակակից արվեստի թանգարանը կկորցներ իր հավաքածուի բազմաթիվ գործեր, որոնք վերածված կլինեին ժամանակակից արվեստի դասական գործերի։

Նմուշներ թանգարանի հավաքածուից

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Վիքիպահեստում կան Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարան թեմայով մեդիաֆայլեր


Text submitted to CC-BY-SA license. Source: Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé