Aller au contenu principal

Պուերտա դել Սոլ


Պուերտա դել Սոլ


Պուերտա դել Սոլ (անգլ.՝ Puerta del Sol, բառացի` արևային դարպասներ), Մադրիդի գլխավոր հրապարակներից մեկը։ Մայրաքաղաքի ամենանշանավոր տեսարժան վայրերից է։ Հնում հրապարակի տեղում գտնվել է Մադրիդը շրջապատող պարսպի մուտքը։ Միջնադարյան քաղաքները սովորաբար ունեցել են մեկ գլխավոր հրապարակ, սակայն քաղաքային ամրությունների շուրջ թողել են ազատ տարածքներ տակտիկական զորաշարժի համար։ Այդպիսի մի տարածքում` «Արևային դարպասների» մոտ, ժամանակի ընթացքում ձևավորվել է հրապարակը, որ սովորական լայն փողոց է հիշեցնում։

Անվանում

Հրապարակի անվանումը կապված է այն փաստի հետ, որ ժամանակին Ալկալա և Կարերա դե Սան Խերոնիմո փողոցների միջև գտնվել են «Արևի դարպասները»։ Դարպասները կառուցվել էին Կառլոս V կայսեր օրոք։ Պատմաբանները համակարծիք չեն այս տեսակետի շուրջ. որոշ պատմաբաններ կարծում են, որ դարպասի անունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանցից կարելի էր հետևել արևածագին (դարպասը քաղաքի արևելյան մուտքն էր), մյուսները կարծում են, որ դարպասներին պատկերված է եղել արև։

Պատմություն

«Արևային դարպասները» քանդվել են 1521 թվականին, որպեսզի քաղաքի մուտքն ավելի ընդարձակ ու հարմարավետ լինի։ Այդպիսով` հրապարակն ընդարձակվել է։ Այն զարդարում էին Աստվածահայտնության եկեղեցին, որը կառուցվել էր Աստծո պատվին` ի նշան ժանտախտի վարակից ազատվելու, Սան Ֆիլիպե էլ Ռեալ մենաստանը և հասարակական շքեղ տունը։ Սակայն շուտով Կառլոս V թագավորի հատուկ հրովարտակով զվարճանքի հաստատությունը տեղափոխվում է հարևան «Կարմեն» փողոցը։ 17-րդ դարում Աստվածահայտնության եկեղեցու դիմաց տեղադրվում է բրոնզե շատրվան, որի բրոնզե դիմակների բերաններից ջրի շիթ էր հոսում։ Շատրվանն ամբողջացնում էր Վեներայի քանդակը, որին մադրիդցիները «Մարիբլանկա»` «Սպիտակ Մարիա» անվանեցին։ Շուտով շատրվանի շուրջ և վանքի պատերի տակ սկսեց գործել շուկա։

Արտաքին տեսք և տեսարժան վայրեր

Պուերտա դել Սոլը ութ փողոցների խաչմերուկում տեղակայված օվալաձև գեղեցիկ հրապարակ է` շրջապատված 18-րդ դարի շինություններով։ Կիսալուսնի տեսք ունեցող հրապարակային համալիրը ձևավորվել է 19-րդ դարի վերջին` Իզաբել II-ի ժամանակ։ Հրապարակի մայթի բրոնզե սալիկը Իսպանիայի ճանապարհների զրոյական կետն է. Մադրիդը երկրի աշխարհագրական կենտրոնն է, իսկ հրապարակը` քաղաքի։

19-րդ դարից պահպանված միակ շինությունը Փոստատունն է, որ կառուցվել է 1761 թվականին։ Շենքի աշտարակին տեղակայված ժամացույցների զանգերը ամեն տարի` դեկտեմբերի 31-ին, ազդարարում են Նոր տարվա գալուստը։ Այս ժամի հետ է կապված իասպանական ամանորյա մի ավանդույթ` «խաղողի 12 հատիկը», երբ ժամի 12 զանգերի հետ հրապարակում հավաքված մադրիդցիներն ու քաղաքի հյուրերը ուտում են խաղողի 12 հատիկ` 12 երազանք պահելով։ Ներկայումս շենքում գործում է Մադրիդի ինքնավար համայնքի կառավարությունը։ Շենքի ճակատային մասում փակցված է երկու հուշատախտակ, որոնք հիշեցնում են 1808 թվականի մայիսի 2-ի ժողովրդական ընդվզման և Իսպանիայում խոշորագույն ահաբեկչության` էլեկտրական գնացքի պայթյունի մասին (մարտի 11, 2004)։

Հրապարակի կենտրոնում Իսպանիայի թագավոր Կառլոս III-ի արձանն է, իսկ Կարմեն փողոցի անկյունում` Մադրիդի բրոնզե խորհրդանիշը` «Արջը և մաթուզենին» քանդակը։ Այս խորհրդանիշի ծագումը բացատրելը դժվար է. այն առաջացել է դեռևս 11-րդ դարում և մինչև հիմա զարդարում է քաղաքի զինանշանը։ Այստեղ է գտնվում նաև Գեղարվեստի ակադեմիան։

Հրապարակում է առաջին անգամ տեղադրվել քաղաքում առաջին գազային լամպը, այստեղից է սկսել իր երթուղին առաջին հանրակառքը, ապա նաև տրամվայը։ Այս հրապարակում է անցկացվել քաղաքային առաջին լուսավորությունը։ Հետագայում Պուերտա դել Սոլ հրապարակից է իր երթևեկությունը սկսել առաջին ավտոմեքենան, որը վարել է նշանավոր ցլամարտիկը, 1919 թվականին հրապարակի տակով անցկացվել է քաղաքային մետրոյի առաջին գիծը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Պուերտա դել Սոլ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé