Aller au contenu principal

Մադլեն եկեղեցի


Մադլեն եկեղեցի


Նկարագրություն

Մադլեն եկեղեցի (ֆր.՝ l'église de la Madeleine), սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցին Փարիզի 8-րդ թաղամասում։ Հրապարակի մյուս շինությունների հետ ներկայացնում է ֆրանսիական կլասիցիզմի ճարտարապետության չափանիշները։ Հունա-հռոմեական տաճար, բնօրինակը եղել է Մեզոն Կարեն Նիմում։

  • Երկարությունը՝ 108 մ
  • Լայնությունը՝ 43 մ

Բեմի վրա 52 սյուներ են, որոնք ամբողջությամբ շրջապատում են շինությունը, ամեն մի սյան բարձրությունը 19,5 մ։ Տաճարը լուսավորվում է տանիքի միջոցով, ի տարբերություն մյուս տաճարների եկեղեցին չունի ոչ պատուհաններ, ոչ տրանսեպտ։ Տաճարի ճակատային մասում տեղադրված են քանդակների խումբ «Սարսափելի դատարանը» անվանումով, որը Ֆիլիպ Օնորե Լեմերի աշխատանքն է։

Պատմություն

Եկեղեցու կառուցման պատմությունը տևեց 85 տարի, քանի որ XVIII դարի վերջին և XIX դարի սկզբներին Ֆրանսիայում քաղաքական անկայունություն էր։ Շինարարությունը սկսվել է Լյուդովիկ XV օրոք ճարտարապետ Կոնտանա դ’ Իվրիի ղեկավարությամբ։ Եկեղեցու նախնական նախագիծը օգտագործվեց Սուրբ Լյուդովիկի եկեղեցու համար հաշմանդամների տանը։ 1790 թվականին շինարարությունը կանգնեցվեց։ 1806 թվականին Նապոլեոնը ճարտարապետ Վինյոնին կառուցել փառքի սրահ կայսերական բանակի համար։ Այն ինչ կառուցվել էր մինչ այդ քանդվեց։ 1814 թվականին Լյուդովիկ XVIII ցանկացավ, որպեսզի վերակառուցվող շենքը դառնա եկեղեցի ի հիշատակ Լյուդովիկ XVI և Մարիա Անտուանետային։ 1846 թվականին եկեղեցին կառուցվեց և օծվեց։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Մադլեն եկեղեցու նկարների հավաքածու
  • Եկեղեցու եռաչափ մոդել Արխիվացված 2012-07-22 Wayback Machine

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Մադլեն եկեղեցի by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé