Aller au contenu principal

Կարուզել կամուրջ


Կարուզել կամուրջ


Կարուզել կամուրջ, անցնում է Սեն գետի վրայով և գետափնյա Տյուլրին կապում է գետափնյա Ոլտերին, որոնք գտնվում են Փարիզում։

Պատմություն

1834 թվականին Լուի Ֆիլիպ 1-ին թագավորը անվանել է Կարուզելի կամուրջ, որովհետև այն գտնվում է Կարուզել հրապարակի դիմաց, որը ստացել է իր անվանումը զինվորական շքերթի ներկայացումից,որն անցկացվում էր այդ վայրում՝ Լյուդովիկ XIV-ի ժամանակ, 1662 թվականի հունիսի հինգից յոթը՝ իր որդու ծննդյան կապակցությամբ.:

Ճարտարապետ Անտուան Ռեմի Պոլոնսոին հաջողվեց ստեղծել կառույց, որը նավատորմական էր մի քանի բնագավառներում։ Կառուցելու ժամանակ կիրառվել է համեմատաբար նոր նյութ՝ փայտի հետ չուգուն։ Կամրջի ամեն անկյունում կառուցվեցին Լուի Պետիսոյի դասական ոճի քարե այլաբանական քանդակներ, որոնք ցույց էին տալիս արդյունաբերությունը, առատությունը, քաղաք Փարիզը և Սենուն։ կամրջի երկարությունը 169,5 մետր էր, լայնությունը 11,85 մետրն էր։ Այն բաղկացած էր երեք կամարներից՝ յուրաքանչյուրը 47,65 մետր։

1906 թվականին՝ 7 տասնամյակ օգտագործելուց հետո պահանջվեց լուրջ վերականգնում՝ փայտյա տարրերը փոխարինվեցին երկաթյայով։ Այնուամենայնիվ 20-րդ դարում կամուրջը նեղ էր։ 1930 թվականին նրա բարձրությունը գետի վրա ճանաչվեց ոչ բավարար գետային փոխադրումների համար և որոշվեց հրաժարվել դրանից, որպեսզի նորը կառուցեն, մի քանի մետր ներքև։ Ճարտարապետներ՝ Գասպարդը, Տուրի, Գուստավ Ումբենդստոկը և ինժեներ Լանգը փորձեցին պահպանել փարիզեցիների համար առօրյա դարձած կամրջի ուրվագիծը։ Նոր, եռաշերտ երկաթյա կամուրջը, որի լայնությունը 33 մետր էր, պատրաստված էր 1935-1939 թվականներին, հասնում էր Լուվրին հակառակ աջ ափով՝ Տրիումֆալյան Կարուզել վայրին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Text submitted to CC-BY-SA license. Source: Կարուզել կամուրջ by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité