Aller au contenu principal

Ակսունուրի մզկիթ


Ակսունուրի մզկիթ


Ակսունուրի մզկիթ (հայտնի է նաև կապույտ մզկիթ անվանմամբ), մզկիթ, որը տեղակայված է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Այն աշխարհի Կապույտ մզկիթներից մեկն է։

Պատմություն

Ակսունուրի մզկիթը տեղակայված է իսլամական Կահիրեի հենց սրտում։ Այն հիմնադրվել է 1347 թվականին Շամաս ադ Դինի հրամանով մամլուքների կողմից Բաբ ալ Վազիր փողոցում և դարձել է Շամաս ադ Դինի, ինչպես նաև Մուհամեդ սուլթանի երեխաներից մեկի համար հանգստարան։ Մզկիթը ստացել է իր անվանումը շնորհիվ նրա պատերը զարդարող հախճասալիկե նախշազարդերի։ Հետաքրքիր է հետևյալ պատմական փաստը. հախճապակիները բերվել են Դամասկոսից մզկիթի կառուցումից միայն 300 տարի անց՝ դեռևս Օսմանյան կայսրության կառավարման ժամանակ։

2008 թվականի հունվարին սկսվել է մզկիթի լայնամասշտաբ վերակառուցումը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Doris Behrens-Abouseif: Cairo of the Mamluks. London 2007 S. 187—189 ISBN 978-1-84511-549-4

Արտաքին հղումներ

  • archnet.org Արխիվացված 2012-10-10 Wayback Machine (անգլ.)
  • The blue Mosque


Text submitted to CC-BY-SA license. Source: Ակսունուրի մզկիթ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité