Aller au contenu principal

Ֆոնտենե Օ Ռոզ


Ֆոնտենե Օ Ռոզ


Ֆոնտենե Օ Ռոզ (ֆր.՝ Fontenay-aux-Roses), քաղաք և կոմունա Ֆրանսիայում։ Գտնվում է Իլ դը Ֆրանս երկրամասում։ Կոմունայի դեպարտամենտ՝ Օ-դը-Սեն։ Կանտոնի կենտրոն՝ Ֆոնտենե Օ Ռոզ։ Կոմունայի շրջան՝ Անտոնի։

Կոմունայի INSEE կոդ 92032.

Աշխարհագրություն

Ֆոնտենե Օ Ռոզը գտնվում է Փարիզի հարավ-արևմուտքից մոտավորապես 10 կմ և Նանտերից հարավ-արևմուտք 15 կմ (Շատիյոն սարահարթում) հեռավորության վրա։ Ֆոնտենե Օ Ռոզը բաժանված է 5 շրջանների՝ Պերվանշ - Վալ-Կոնտան (հյուսիս-արևմուտքում), Պարկ - Սանտր- Վիլ (հյուսիսում), Սկարոն - Սարիեր (հյուսիս-արևելքում), Օրմեո - Ռենար (հարավ արևմուտքում), Բլաժի - Գար (հարավ արևելքում)։

18-րդ դարում քաղաքը եղել է Լյուդովիկոս 14-րդ թագավորի պաշտոնական մատակարարը։

Կլիմա

Կլիման ծովային է, բնութագրվում է արևային եղանակով և համեմատաբար քիչ քանակությամբ տեղումներով։

Բնակչություն

Կոմունայի բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 24. 131 մարդ։

Վարչություն

Մունիցիպալ խորհուրդը բաղկացած է քաղաքապետից, 10 քաղաքապետի տեղակալից, 5 մունիցիպալ պատգամավորից, 12 մունիցիպալ խորհրդատուից ու 7 մունիցիպալ ընդդիմության խորհրդատուից։

Տնտեսություն

2007 թվականին 16.020 մարդկանցից աշխատունակ տարիքում (15-64 տարեկան) 12 238-ն էին տնտեսապես ակտիվ, 3782՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը՝ 76,4 %, 1999 թվականին եղել է 74,6 %)։ 12 238 ակտիվներից աշխատել են 11 187-ը (5610 տղամարդ և 5577 կին), եղել է 1051 գործազուրկ (519 տղամարդ և 532 կին)։ 3782 ոչ ակտիվներից 2023-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 841՝ թոշակառուներ, 918՝ այլ պատճառներով։

Տեսարժան վայրեր

  • Սեն Ստանիսլա դը Բլաժի եկեղեցի, կառուցված 1934-1936 թվականներին։ Մշակութային ժառանգության հուշարձան։
  • Սուրբ Պետրոսի և Պավելի եկեղեցի։ Մշակութային ժառանգության հուշարձան։
  • Սենթ Բարբ դը Շան կոլեժ։ 18-րդ դարի։ 1943 թվականից պատմական հուշարձան։
  • Լա Բուասյե դղյակ։ Մշակութային ժառանգության հուշարձան։

Քույր քաղաքներ

  • Վիսլոխ (Գերմանիա, 1974-ից)
  • Բորեմվուդ (Մեծ Բրիտանիա, 1982-ից)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • «Ֆոնտենո Օ Ռոզի ազգային վիճակագրական համալսարան» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.

Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆոնտենե Օ Ռոզ by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité