Aller au contenu principal

Արևմտյան արվեստի ազգային թանգարան


Արևմտյան արվեստի ազգային թանգարան


Արևմտյան արվեստի ազգային թանգարան (国立西洋美術館 Kokuritsu Seiyō Bijutsukan?, անգլ.՝ National Museum of Western Art, NMWA), արևմտյան ավանդույթների մասնագիտացված առաջնային պատկերասրահ Ճապոնիայի Թայթո շրջանում։ Թանգարանը գտնվում է Թայթոյի Ուենո զբոսայգու թանգարանային և կենդանաբանական այգու համալիրում։

Պատմություն

Թանգարանը հիմնադրվել է 1959 թվականի հունիսի 10-ին արվեստի հավաքորդ Մացուկատա Կոձիրոյի (1865-1950) հավաքածուի հիման վրա։ Մացուկատայի ձեռքբերումներն ստեղծել են այն կորիզը, որի հենքի վրա ստեղծվել է արևմտյան արվեստի ազգային թանգարանը։

Թանգարանում ցուցադրվում են վաղ Վերածննդից մինչև XX դարի գործեր, որոնցից շատերը ձեռք են բերվել թանգարանի բացումից ի վեր։ Թանգարանի նպատակն է հանրությանը հնարավորություն տալ գնահատելու արևմտյան արվեստը։

Թանգարանն արևմտյան արվեստին նվիրված Ճապոնիայի միակ ազգային հաստատությունն է։ Հիմնադրումից ի վեր այստեղ կազմակերպվում են ցուցահանդեսներ, արվեստի ստեղծագործությունների և փաստաթղթերի ձեռքբերում, հետազոտություն, վերականգնում և պահպանում, ուսուցում, ինչպես նաև արևմտյան արվեստի հետ կապված նյութերի հրապարակում։

Թանգարանն ամեն տարի ներառվում է զարգացման և կազմակերպման հատուկ ցուցահանդեսների շարքում, որոնց ընթացքում աշխատանքները Ճապոնիայի և նրա շրջանակներից դուրս մասնավոր հավաքածուներից և թանգարաններից փոխառվում և ցուցադրվում են։ 1963 թվականին թանգարանը ներկայացրեց Մարկ Շագալի 450 աշխատանքներ, որի ընթացքում գործերը բերվեցին 15 երկրներից, այդ թվում 8 կտավ Խորհրդային Միությունից։

Հավաքածուներ

Մշտական հավաքածուի ձևավորման և զարգացման համար հիմնադրումից ի վեր թանգարանն ամեն տարի ձեռք է բերում արվեստի գործեր։ Հավաքածուն ներառում է շուրջ 4500 աշխատանք, այդ թվում 14-20-րդ դարերի գեղանկարներ, քանդակներ։

Գեղանկարներ, վաղ 18-րդ դար
Գլխավոր շենքում ներկայացված են նախա 18-րդ դարի աշխատանքներ, այդ թվում Պաոլո Վերոնեզեի, Պիտեր Պաուլ Ռուբենսի Պիտեր Բրեյգելի և Ֆրանգոնարդի աշխատանքները։ Կտավների մեծ մասը կրոնական թեմաներով աշխատանքներ են։

Գեղանկարներ, 19-20-րդ դդ.
Թանգարանի մասնաշենքի նոր թևում ներկայացված է 19-20-րդ դդ. ֆրանսիացի նկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի, Էդուարդ Մանեի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Կլոդ Մոնեի, Վինսենթ վան Գոգի, Պոլ Գոգենի աշխատանքները։ Պատկերասրահը ցուցադրում է նաև հաջորդ սերնդի արվեստագետների գործերից՝ Ալբեր Մարքե, Պիկասո, Խայիմ Սուտին, Էրնստ, Միրո, Ժան Դյուբուֆֆե, Պոլոք

Գծանկարներ
Գծանկարների հավաքածուում ներկայացված են 18-19-րդ դդ. ֆրանսիացի արվեստագետներ Ֆրանսուա Բուշեն, Ֆրանգոնարդը, Էժեն Դելակրուան, Գյուստավ Մորոն, Օգյուստ Ռոդենը, Պոլ Սեզանը։

Տպագրություն
Տպագրական հավաքածուում ներկայացված են 15-20-րդ դդ. աշխատանքներ, այդ թվում՝ Ալբրեխտ Դյուրերի, Հանս Հոլբեյնի, Ռեմբրանդի, Ջովաննի Բատիստա Պիրանեզիի, Ֆրանցիսկո Գոյայի աշխատանքներ։

Ընդհանուր կատալոգ

«Ճապոնիայի ազգային արվեստի հավաքածուի ընդհանուր կատալոգը» ճապոնական ազգային արվեստի 4 թանգարանների համախմբված կատալոգ է՝

  • Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Կիոտո)
  • Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Տոկիո)
  • Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Օսակա)
  • Արևմտյան արվեստի ազգային թանգարան

լը Կորբյուզիե շենք

Թանգարանի հիմնական շենքը նախագծել է շվեյցարացի ճարտարապետ Շառլ Էդուար լը Կորբյուզիեն (1887-1965), ով ավելի հայտնի է որպես լը Կորբյուզիե։ Սա Հեռավոր Արևելքում նրա միակ կառույցն է։ Բազմահարկ, երկաթբետոնյա շենքի կառուցումն ավարտվել է 1959 թվականի մարտին՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսման խորհրդանիշ։

Շենքի լրացուցիչ աշխատանքներ

Տարիների ընթացքում թանգարանը ընդարձակվել է։ Սակակուրա Ասոսիեյթսը 1964 թվականին նախագծեց դասախոսությունների սրահ, գրասենյակային շենք, 1984 թվականին՝ տոմսարկղի տարածք։ 1979 թվականին Մեկավա Ասոսիեյթսը նախագծեց շենքի նոր հավելված և 1998 թվականին Քաղաքաշինության նախարարության, Յոկոյամա ճարտարագիտական և Շիմիզու շինարարական ընկերությունների հետ համատեղ թանգարանում տեղադրեցին սեյսմակայուն հենքեր։

Համաշխարհային ժառանգություն

Ֆրանսիական կառավարության խնդրանքով 2007 թվականին Ճապոնիան շենքը որպես Ճապոնիայի մշակութային արժեք, պայմանականորեն ներառեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում։

2016 թվականի հուլիսին ՅՈՒՆԵՍՕ-ն լը Կորբյուզիեի 17 աշխատանքներ ներառեց համաշխարհային ժառանգության ցանկում, այդ թվում նաև 1959 թվականին կառուցված Արևմտյան արվեստի ազգային թանգարանի շենքը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • (անգլերեն)-Պաշտոնական կայք
  • See panoramic 360° view of NMWA plaza, including Rodin sculpture Արխիվացված 2007-01-18 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Արևմտյան արվեստի ազգային թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité