Aller au contenu principal

Լոնդոնի ահաբեկչական գործողություն (2017)


Լոնդոնի ահաբեկչական գործողություն (2017)


Ահաբեկչական գործողություն Լոնդոնում, տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 22-ին Վեստմինստերյան կամուրջի վրա, բրիտանական պառլամենտի շենքի հարևանությամբ։ Զոհվել է հինգ մարդ, որոնցից մեկը՝ հարձակվողը։

Ժամանակագրություն

2017 թվականի մարտի 22-ին, մոտավորապես 14:40-ին Լոնդոնի Վեստմինստերյան կամրջի վրա մոխրագույն Hyundai Tucson ավտոմեքենան խրվել է մարդկանց մոտավորապես տասը հոգանոց խմբի մեջ և կանգ է առել պառլամենտի շենքի մոտ՝ հարվածելով ճաղավանդակին։ Ավտոմեքենայում գտնվող սև շորերով տղամարդը դանակահարել է ավտոմեքենային մոտեցած ոստիկանին, ինչից հետո երկու քաղաքացիական ոստիկան մի քանի անգամ կրակելով գնդակահարել են տղամարդուն։ Ոստիկանությունը միջադեպը ահաբեկչական հարձակում է որակել։

Պատասխան գործողություններ

Միջադեպից անմիջապես հետո ժամանել է հավելյալ զինված ոստիկանություն։ Օդային բժշկակական շտապ օգնությունը և վթարային ծառայությունները փորձել են վերակենդանացնել հարձակվողին։ Վիրավորված անձինք տեղափոխվել են Սուրբ Թոմասի եկեղեցի, որը գտնվում է Վեստմինստերյան կամրջից մոտավորապես 200 մետր հարավ։ Պատգամավոր Թոբիաս Էլվուդը փորձել է վերակենդանացնել և կանգնեցնել վիրավոր ոստիկանների արյունահոսությունը։ Պառլամենտը դադարեցրել է իր աշխատանքը, և անվտանգությունից ելնելով պատգամավորները փակվել են քննարկման պալատի դահլիճում։ Պառլամենտի մյուս աշխատակիցներին խորհուրդ է տրվել մնալ իրենց սենյակներում։ Ավելի ուշ նրանք տարհանվել են Վեստմինստերյան աբբայություն։ Պառլամենտի նախագահ Թերեզա Մեյը տարհանվել է Դաունինգ սթրիթ 10"։ Անվտանգությունից ելնելով Լոնդոնի մետրոպոլիտենի Վեստմինստերյան կայարանը փակվել է, իսկ տարածքով անցնող ավտոբուսների երթուղիները փոխվել են։ Հարձակումից անմիջապես հետո փակվել է Վոսհոլ կամրջի և առափնյակի միջև ընկած Թեմզայի հատվածը։ Լոնդոնի աչքը նույնպես փակվել է։ Ոստիկանությունը խնդրել է հանրությանը խուսափել Պառլամենտի հրապարակ, Ուայթոլ, Վեստմինստերյան և Լամբետ կամուրջներ, Վիկտորիա փողոցը մինչև Բրոդվեյի խաչմերուկ և Վիկտորիայի առափնյակ այցելելուց։ Շուտով կայանալու է Բրիտանիայի կառավարության արտակարգ իրավիճակների կաբինետի բրիֆինգը (անգլ.՝ Cabinet Office Briefing Room (COBRA) )։

Ոստիկանական ծառայության կոմիսարի պաշտոնակատար Քրեյգ Մաքքին միջադեպի ականատեսն է եղել, և այդ պատճառով հանրային հայտարարություններ անելուց հեռացվել է։

Լոնդոնի շտապ օգնության ծառայությունը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունից հետո, անմիջապես Վեստմինստերյան կամրջի վրա բուժօգնություն են ստացել մոտ տասը մարդ։

Զոհեր

Ահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է հինգ անձ։ Վիրավորված կանանցից մեկը մահացել է Սուրբ Թոմասի հիվանդանոցում, ինչը հաստատել է հիվանդանոցի բժիշկը։ Մեկ այլ կին, հավանաբար փրկվելու համար կամրջից նետվել է Թեմզա։ Նրան փրկել են, թեև նա ստացել է բազմաթիվ վնասվածքեր Մի քանի մարդ վիրավորվել է։ Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազենևը հայտարարել է, թե հարձակման ենթարկվածների թվում Կոնկարնոյից ժամանած ֆրանսիացի ուսանողների խումբ է եղել։

Ծանոթագրություններ

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոնի ահաբեկչական գործողություն (2017) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité